Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-142 հունիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 հունիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 14 | ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

2 հունիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով քաղաքացի Նարինե Սահակյանի դիմումի ընդունելիության

հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Քաղաքացի Նարինե Սահակյանը 18.05.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական

դատարան` վիճարկելով ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթի սահմանադրականությունը: Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է

«որոշել ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դրույթի`

ՀՀ Սահմանադրության 18-րդ եւ 19-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը

ներկայացրել են հետեւյալ հիմնավորումները.

դիմողի կարծիքով` ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասում՝ եթե

նշվում է, որ ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել, ապա խոսքը

վերաբերում է թե դատավորի կողմից հայտնած ինքնաբացարկին, թե դատավորին

հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշմանը, քանի որ

վիճարկվող դրույթն իր բովանդակությամբ ընդհանուր է: Ինքնաբացարկի միջնորդության դեպքում դատարանը կայացնում է 2 տեսակի որոշում`

1. կամ` բավարարման,

2. կամ` մերժման

Հետեւաբար, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասում նշված

«որոշում» եզրույթը, դիմողի կարծիքով, վերաբերում է եւ՛ բավարարման, եւ՛ մերժման որոշումներին:

Դիմողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւ ՀՀ վճռաբեկ

դատարանն իրենց որոշումներում վիճարկվող նորմին տվել են այլ մեկնաբանություն` նշելով, որ այն կիրառելի է միայն դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու որոշման դեպքում:

Ըստ դիմողի` նման մոտեցումը նեղացնում է նորմի կիրառման դաշտը` միաժամանակ փոխելով նորմի իմաստը։ Արդյունքում` ստեղծվում է իրավակիրառական այնպիսի պրակտիկա, որը հակասում է Սահմանադրությամբ սահմանված դատական պաշտպանության իրավունքին, 19-րդ հոդվածով սահմանված անկողմնակալ դատարանի կողմից գործի քննության իրավունքին, 18-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքին:

3. Ուսումնասիրելով դիմումը եւ դրան կից փաստաթղթերը` ՀՀ սահմանադրական

դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է.

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական

դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Քաղաքացի Նարինե Սահակյանի դիմումի հիման վրա` ՀՀ դատական օրենսգրքի

91-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթի` Հայաստանի Հանրապետության

Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը

ընդունել քննության եւ որպես պատասխանող ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

ԴԱՏԱՐԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂՆ =

ՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ZZ

2 հունիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հունիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել