ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 մայիսի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 12 | ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 մայիսի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Էդիկ Հովսեփյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Էդիկ Հովսեփյանի /ներկայացուցիչ` փաստաբան Ժորա Խաչատուրի Խաչատրյան/ 04.05.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «Որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ և 349-րդ հոդվածների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը: (ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին և 79-րդ հոդվածին)»:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Դիմողը գտնում է, որ ոչ հստակ և անորոշ են սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով նկարագրված հանցակազմի օբյեկտիվ կողմը, 336-րդ հոդվածով սահմանված հանցակազմի սուբյեկտը, ինչը հանգեցրել է իր իրավունքների և ազատությունների անհիմն սահմանափակման ազատազրկման դատապարտման եղանակով: Ըստ դիմողի` վիճարկվող հոդվածներով նախատեսված հանցակազմերի անորոշությունը հնարավոր է դարձրել իրավակիրառ պրակտիկայում դրանց իմաստի տարածական մեկնաբանումը, որի հետևանքով խախտվել է միայն օրենքի հիման վրա դատապարտվելու` ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով նախատեսված` պաշտպանվողի իրավունքը: Դիմողի կարծիքով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի դիսպոզիցիան անորոշ է այնքանով, որքանով բացահայտված չէ «ապացույց կեղծել» հասկացությունը, ինչը տեղիք է տվել հոդվածի տարածական մեկնաբանման ապացույցի կեղծում համարելով նաև ցուցմունք տվող վկային ուղղորդելը:
Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի իմաստով հանցագործության սուբյեկտ է ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկող պաշտոնատար անձը: Սույն հոդվածում առկա անորոշությունը վերաբերում է նրան, որ բացահայտված չեն «քրեական պատասխանատվության ենթարկել» հասկացության իմաստն ու բովանդակությունն այն պարագայում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկել կարելի է վերջնական դատական ակտով, որի իրավասությունը պատկանում է դատարանին:
3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց.
առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ`
դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Էդիկ Հովսեփյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ և 349-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
22 մայիսի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մայիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
