ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 355 — Դատարանի լիազորությունները 1.
Ամփոփում
Հոդված 355. Դատարանի լիազորությունները 1. Դիմումի քննության արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու կամ այդպիսի ճանաչումը և կատարման թույլատրելը մերժելու մասին: 2. Դատարանն օտարերկրյա դատական ակտը մասնակի ճանաչելու հնարավորության առկայության դեպքում կարող է այն ճանաչել մասնակիորեն, եթե օտարերկրյա դատական ակտի որոշակի իրավական հետևանքները հայտնի չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության
Ամբողջ Տեքստ
Հոդված 355. Դատարանի լիազորությունները 1. Դիմումի քննության արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու կամ այդպիսի ճանաչումը և կատարման թույլատրելը մերժելու մասին:
2. Դատարանն օտարերկրյա դատական ակտը մասնակի ճանաչելու հնարավորության առկայության դեպքում կարող է այն ճանաչել մասնակիորեն, եթե օտարերկրյա դատական ակտի որոշակի իրավական հետևանքները հայտնի չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կամ եթե սույն օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարման թույլատրելը մերժելու հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում հնարավոր է ակտը ճանաչել այն մասով, որի վերաբերյալ մերժման այդպիսի հիմքը բացակայում է:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
