ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 43 — Դրամական շուկայի ֆոնդերի ներդրումների առանձնահատկությունները 1.
Ամփոփում
Հոդված 43. Դրամական շուկայի ֆոնդերի ներդրումների առանձնահատկությունները 1. Դրամական շուկայի ֆոնդը ստանդարտ ֆոնդի տեսակ է, որի ակտիվների առնվազն 90 տոկոսը, ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն, կարող են ներդրվել միայն դրամական շուկայի գործիքներում, ներառյալ` մեկից ավելի տարի ժամկետով թողարկված այն պարտքային արժեթղթերում, որոնց մարմանը մնացել է մեկ տարուց պակաս ժամկետ, կարճաժամկետ բանկային ավանդներում, ածանցյալ ֆինանսական գործիքներում, այլ դ
Ամբողջ Տեքստ
Հոդված 43. Դրամական շուկայի ֆոնդերի ներդրումների առանձնահատկությունները 1. Դրամական շուկայի ֆոնդը ստանդարտ ֆոնդի տեսակ է, որի ակտիվների առնվազն 90 տոկոսը, ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն, կարող են ներդրվել միայն դրամական շուկայի գործիքներում, ներառյալ` մեկից ավելի տարի ժամկետով թողարկված այն պարտքային արժեթղթերում, որոնց մարմանը մնացել է մեկ տարուց պակաս ժամկետ, կարճաժամկետ բանկային ավանդներում, ածանցյալ ֆինանսական գործիքներում, այլ դրամական շուկայի ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ դրամական շուկայի ֆոնդերի ներդրումների համար, որոնք վերաբերում են բանկերին, որոնցում կարող են ներդրվել ավանդներ, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներին, դրամական շուկայի գործիքներին և (կամ) դրանց թողարկողներին: (43-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ.
27.10.16 ՀՕ-198-Ն) Գ Լ ՈՒ Խ 7 ՄԱՍՆԱ Գ ԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
