Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6428 հունիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 հունիսի 2019թ. ՍԴԱՈ - 64 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2019 թվականի հունիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել վերաքննիչ քրեական դատարանի դիմումը: 2019 թվականի հունիսի 12-ի «Գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ վերաքննիչ քրեական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան թիվ ԵԴ/0421/11/18 գործով կիրառման ենթակա Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների սահմանադրականությունը որոշելու համար:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին։ Մասնավորապես, հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Դիմողն ըստ էության բարձրացնում է ոչ թե վերոհիշյալ օրենքի 71-րդ հոդվածի շրջանակներում սահմանադրականության հարցեր և դրանց համապատասխան ներկայացնում հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկներ, այլ, ըստ էության, առաջադրում է վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում քննության ենթակա և իրավակարգավորման բացի հարցեր: Մասնավորապես, վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 41, 278 և 290-րդ հոդվածների դրույթները այնքանով, որքանով չեն նախատեսում մինչդատական վարույթի ընթացքում քննչական բաժնի պետի հրապարակային հայտարարություններով մեղադրյալի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքները քննելու դատարանի լիազորություն և դրա հետ կապված համապատասխան կարգավորումներ, առերևույթ հակասում են Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածների պահանջներին: Այս առումով հարկ է նկատել, որ վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 11-ին կայացրել է «Գործը (նյութը) վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին» որոշում, և այդ որոշման առկայության պայմաններում դիմողը պատշաճ չի հիմնավորում այն հանգամանքը, որ միայն վիճարկվող դրույթների կիրառման միջոցով է հնարավոր լուծել այդ գործը, առավել ևս այն պարագայում, երբ, ինչպես վերը նշվեց, ըստ էության, առաջադրում է իրավակարգավորման բացի հարցեր: Բացի դրանից, դիմողն իր հիմնավորումները հիմնականում բխեցնում է թիվ ԵԴ/0421/11/18 քրեական գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ արտահայտված դիրքորոշումներից, դատախազի և պաշտպանի վերաքննիչ բողոքների փաստարկներից: Հարկ է նաև արձանագրել, որ դիմումով վերջնարդյունքում չի բարձրացվում Քրեական դատավարության օրենսգրքի կոնկրետ դրույթների սահմանադրականությունը որոշելու խնդիր: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նշում է, որ, հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրման սահմանադրական պահանջների կենսագործման նկատառումներից ելնելով, օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է: Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

28 հունիսի 2019 թվականի

ՍԴԱՈ-64

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հունիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-64
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել