ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 192 — Աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 192. Աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը (վերնագիրը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն) 1. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ: 2. Աշխատավարձի վճարումը պարտավորագրերով և արժեթղթերով արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Աշխատավարձը վճարվում է Հայաստանի Հ
Ամբողջ Տեքստ
Հոդված 192. Աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը (վերնագիրը փոփ.
24.06.10 ՀՕ-117-Ն) 1. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:
2. Աշխատավարձի վճարումը պարտավորագրերով և արժեթղթերով արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Աշխատավարձը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ կանխիկ կամ անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: (192-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, լրաց.
22.06.15 ՀՕ-96-Ն, 24.10.19 ՀՕ-187-Ն, խմբ.
18.01.22 ՀՕ-14-Ն ) (22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ( 18.01.22 ՀՕ-14-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
