Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 199 — Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 199AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 199 — Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 199. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1. Հայաստանի Հանրապետության ջրային, ընդերքի մասին և անտառային օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով

Ամբողջ Տեքստ

Հոդված 199. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները 1. Հայաստանի Հանրապետության ջրային, ընդերքի մասին և անտառային օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ:

2. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը. 1) ընդերքօգտագործման լիազոր մարմին` ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին. 2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում, ինչպես նաև շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում. 3) շրջակա միջավայրի մարմին` շրջակա միջավայրի պահպանության, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմին. 4) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն) (199-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ .

04.03.20 ՀՕ-113-Ն ) Գ Լ ՈՒ Խ 41 ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏԸ, ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել