Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 123 — Հիմնական դրույթներ հիմնադրամների մասին 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 123AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 123 — Հիմնական դրույթներ հիմնադրամների մասին 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 123. Հիմնական դրույթներ հիմնադրամների մասին 1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ: 2. Հիմնադիրների (հիմնադրի)` հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված ն

Ամբողջ Տեքստ

Հոդված 123. Հիմնական դրույթներ հիմնադրամների մասին 1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադիրների (հիմնադրի)` հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

3. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հաշվետվություն հրապարակել իր գույքի օգտագործման մասին:

4. Հիմնադիրները պատասխանատու չեն իրենց ստեղծած հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադիրների պարտավորությունների համար:

5. Հիմնադրամի կառավարման և նրա մարմինների ձևավորման կարգը սահմանվում է հիմնադիրների հաստատած կանոնադրությամբ:

6. Հիմնադրամի կանոնադրությունը, սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի հիմնադրամի անվանումը` «հիմնադրամ» բառի ներառմամբ, տեղեկություններ` հիմնադրամի նպատակի մասին, նշում` հիմնադրամի մարմինների, այդ թվում` հիմնադրամի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող հոգաբարձուների խորհրդի, հիմնադրամի պաշտոնատար անձանց նշանակելու և ազատելու կարգի, հիմնադրամի լուծարման դեպքում` նրա գույքը տնօրինելու կարգի մասին:

7. Հիմնադրամների առանձին տեսակների, մասնավորապես` բարեգործական կազմակերպությունների առանձնահատկություններն ու իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել