««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-90)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 օգոստոսի 2023թ. ՍԴԱՈ - 90 | ««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2023 թվականի հուլիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Արդշինբանկ» ՓԲԸ (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «ՀՀ Սահմանադրության 1, 3, 10, 60, 61, 63, 78, 79, 80, 81 հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու և ամբողջական գրավադրված գույքից բաժանվելու արդյունքում վերջինիս որպես սեփականություն հատկացված բնակարանը չի կարող հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա և այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ գրավադրված անշարժ գույքից առանձնացված մեկ այլ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու և այդ իրավունքը գրանցելու համար»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/12483/05/18 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղված է պաշտպանելու գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող երրորդ անձանց օրինական շահերը, մասնավորապես, նշված հոդվածում ամրագրված կանոնից հետևում է, որ սեփականատիրոջ փոփոխությունը չի կարող հանգեցնել երրորդ անձանց գույքային իրավունքների դադարմանը։ Անդրադառնալով վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասին Դիմողը գտնում է, որ նշված նորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է «գրավի իրավունքի պահպանման» կառուցակարգ, որից հետևում է, որ գրավի իրավունքը բոլոր դեպքերում պահպանում է իր ուժը անկախ գրավով ծանրաբեռնված գույքն այլ անձի ի սեփականություն անցնելու եղանակներից։ Դիմողը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի վերլուծությունից բխում է, որ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերում, ի թիվս այլնի, նախատեսվել է նաև կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը մուծելու հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերումը, և տվյալ նորմում առկա չէ որևէ սահմանում տրամադրվող գույքի կարգավիճակի մասին, այսինքն այն կարող է լինել գրավով ծանրաբեռնված, թե ո՛չ։ Հավելելով Դիմողը նշում է, որ տվյալ նորմում առկա չէ նաև որևէ սահմանում կամ սահմանափակում առ այն, որ կոոպերատիվի անդամին տրամադրվող գույքը չի կարող լինել գրավով ծանրաբեռնված, առավել ևս օրենքում չկա սահմանում, որ նման հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքում գույքի նկատմամբ առկա գրավի իրավունքը դադարում է։ Դիմողի պնդմամբ Վճռաբեկ դատարանն իր 01.02.2023թ. Որոշմամբ իրավակիրառ պրակտիկայում սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին հաղորդել է հետևյալ հակասահմանադրական բովանդակությունը
1. կոոպերատիվի անդամի կողմից իր փայավճարը լրիվ մուծելու արդյունքում գրավադրված գույքի բաժանման արդյունքում վերջինիս որպես սեփականություն անցած բնակարանի նկատմամբ գրավի իրավունքը չի կարող պահպանել իր ուժը, այլ կերպ նախատեսվել է գրավի իրավունքի դադարման օրենսգրքում գոյություն չունեցող նոր հիմք այն է փայավճարի լրիվ մուծումը,
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերումը բացառում է նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի կիրառելիությունը,
3. կոոպերատիվի անդամի կողմից իր փայավճարը լրիվ մուծելու արդյունքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումը չի համարվում հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով ձեռք բերված գույք,
4. կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու հետևանքով վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գույքից և օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր առանց գրավի իրավունքի ծանրաբեռնվածության»: Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող դրույթները բավարար չափով որոշակի չեն, հնարավորություն չեն տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթներով ամրագրված պահանջներին, քանի որ հստակ չէ կոոպերատիվի անդամի կողմից իր փայավճարը լրիվ մուծելու արդյունքում գրավադրված գույքի բաժանման արդյունքում վերջինիս որպես սեփականություն անցած բնակարանի նկատմամբ գրավի իրավունքը պահպանում է իր ուժը, թե ոչ։ Դիմողը նշում է, որ եթե գրավի իրավունքը չի պահպանում իր ուժը, այլ կերպ գրավը դադարում է, ապա օրենքի ո՞ր նորմի հիմքով է այն դադարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի, թե՞ 242-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, թե՞ այդ բոլոր դրույթներին Վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված բովանդակության հիմքով։ Ըստ Դիմողի եթե գրավառուն իմանար Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթներին տրված նման բովանդակությունը, վերջինիս համար հստակ լիներ, որ իր գրավի իրավունքը դադարելու է, ապա գրավադրված գույքն առանձին գույքային միավորների բաժանելու համաձայնություն չէր տա։ Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող դրույթները իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշները, ուստի դրանք հակասում են Սահմանադրությանը։ Դիմողը նշում է, որ թիվ ՎԴ/12483/05/18 վարչական գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված բովանդակության համաձայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ գրավի առարկան մեկ անձից մյուսին ի սեփականություն անցնելիս, առանց որևէ իրավական հիմքի, գրավի իրավունքը կարող է դադարել, որն էլ հանգեցնում է անձի սեփականության իրավունքի խախտման։ Արդյունքում, ըստ Դիմողի վիճարկվող դրույթներին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, այլ կերպ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի խախտման։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է. Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության համապատասխանությունը Սահմանադրության 1-ին, 3, 10, 60, 61, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, ինչի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը. Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին հակասելու վերաբերյալ պնդում, սակայն բավարար չափով չի հիմնավորել իր Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման փաստը, հետևաբար և վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Մասնավորապես, Դիմողն իր անհատական դիմումում դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենսդիրը նախատեսել է «գրավի իրավունքի պահպանման» կառուցակարգ, որից հետևում է, որ գրավի իրավունքը բոլոր դեպքերում պահպանում է իր ուժը անկախ գրավով ծանրաբեռնված գույքը այլ անձի ի սեփականություն անցնելու եղանակներից» ընդգծումը Դիմողի։ Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի Գրավի իրավունքի պահպանվելը գրավ դրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ուրիշ անձի անցնելիս» վերտառությամբ 242-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է երեք հիմք, երբ գրավ դրված գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Դրանք են 1 գրավ դրված գույքը հատուցմամբ օտարելը, 2 գրավ դրված գույքն անհատույց օտարելը, կամ 3 համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելը: Այսպիսով, օրենսդրի կամքն այս առումով հստակ է, և միայն վերոնշյալ հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում է գրավ դրված գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում իր ուժը: Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները» վերտառությամբ 170-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար: Այնուամենայնիվ, համաձայն տվյալ դրույթի նշված իրավակարգավորումից բացառություն են կազմում օրենքով սահմանված դեպքերը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը» վերտառությամբ 172-րդ հոդվածով հստակ սահմանված են սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը: Դրանցից է նաև նշված հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմքը, համաձայն որի սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը: Ըստ էության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի հենց 2-րդ մասով է ամրագրված գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերումը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նույն 172-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է սեփականության իրավունքի ձեռքբերման առանձին հիմք, այն է բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք: Գործի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ պարագայում հենց վերոնշյալ սեփականության իրավունքի ձեռքբերման առանձին հիմքով էլ տեղի է ունեցել սեփականության իրավունքի ձեռքբերումը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում այս առումով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) գրավի որպես «հետևելու իրավունքի» էությունը հանգում է նրան, որ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի, որի դեպքում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Նշվածը, սակայն, վերաբերելի չէ այն դեպքերին, երբ կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող և կոոպերատիվի պարտավորությունների համար գրավադրված գույքից կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու հետևանքով վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գույքից և օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր իրեն անհատականացնող տվյալներով հանդերձ: Նկարագրված դեպքում կոոպերատիվի անդամի կողմից մուծված փայավճարի գումարը կոոպերատիվի կողմից պետք է ուղղվի գրավով երաշխավորված պարտավորության համապատասխան մասի մարմանը, իսկ ամբողջական գույքից բաժանված բնակարանը փայավճարի գումարը մուծած կոոպերատիվի անդամին պետք է փոխանցվի առանց գրավի իրավունքով ծանրաբեռնված լինելու։ Այլ կերպ ասած, կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու և ամբողջական գույքից բաժանվելու արդյունքում վերջինիս որպես սեփականություն հատկացված բնակարանը չի կարող հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա և այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ անշարժ գույքից առանձնացված մեկ այլ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու և այդ իրավունքը գրանցելու համար» (ընդգծումը Սահմանադրական դատարանի)։ Վերոնշյալից բխում է, որ տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանը վերոնշյալ դիրքորոշմամբ պարզապես կիրառել է վիճարկվող նորմերը, այլ ոչ թե դրանց տվել նոր, օրենսդրի կամքից չբխող մեկնաբանություն, որպիսի հանգամանքը չի հիմնավորվել Դիմողի կողմից: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածին: Սույն անհատական դիմումով չի հիմնավորվում նաև վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին։ Մասնավորապես Դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստի վերաբերյալ, հետևաբար և վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր համապատասխան իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության առնչությամբ: Փոխարենը Դիմողը պարզապես սահմանափակվել է անհատական դիմումի խնդրամասում վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդման վկայակոչմամբ որևէ կերպ չանդրադառնալով դրանց անհատական դիմումի հիմնավորումների հատվածում։ Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, որը տվյալ պարագայում տեղի չի ունեցել: Միաժամանակ, Դիմողի կողմից բարձրացված վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության 1-ին, 3 և 10-րդ հոդվածներին համապատասխանության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերջիններս ամրագրված են Սահմանադրության Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար հիմնավորումներ ներկայացնել, որ վիճարկվող դրույթը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման: Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին։ Այսինքն սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
1 օգոստոսի 2023 թվականի
ՍԴԱՈ-90
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-90
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
