ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 216 — Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ հան
Ամփոփում
Հոդված 216. Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ հանձնելը կամ դրանք իրացնելը 1. Անձնական շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով` կեղծ ընտրական քվեաթերթիկ, քվեարկության ծրար, դրոշմանիշ կամ կտրոն պատրաստելը կամ ակնհայտ կեղծ քվեաթերթիկ, քվեարկության ծրար, դրոշմանիշ կամ կտրոն հանձնելը կամ այլ եղանակով ի
Ամբողջ Տեքստ
Հոդված 216. Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ հանձնելը կամ դրանք իրացնելը 1. Անձնական շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով` կեղծ ընտրական քվեաթերթիկ, քվեարկության ծրար, դրոշմանիշ կամ կտրոն պատրաստելը կամ ակնհայտ կեղծ քվեաթերթիկ, քվեարկության ծրար, դրոշմանիշ կամ կտրոն հանձնելը կամ այլ եղանակով իրացնելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը` 1) ազդեցություն է ունեցել ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների վրա կամ 2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
