Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 21 — Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի՝ 1) կազմել վարչական ի
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 21AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 21 — Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի՝ 1) կազմել վարչական ի

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 21. Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի՝ 1) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ. 2) իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված այլ միջոցներ. 3) ձերբակալել ոստիկանության պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գ

Ամբողջ Տեքստ

Հոդված 21. Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի՝ 1) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ. 2) իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված այլ միջոցներ. 3) ձերբակալել ոստիկանության պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող անձանց, ստուգել նրանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, վերցնել բացատրություններ, կատարել անձնական զննություն, ինչպես նաև այն իրերի ու առարկաների, տրանսպորտային միջոցների զննություն, որոնց օգնությամբ այդ տարածքները կամ օբյեկտները մուտք են գործել կամ մուտք գործելու փորձ են կատարել. 4) ձերբակալել և համապատասխան հիմնարկներ տեղափոխել նշանակված բժշկական ու դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներից խուսափող անձանց. 5) քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից օրենքով սահմանված կարգով վերցնել ձերբակալման, անձնական կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված ակնհայտ կեղծիքի հատկանիշներ պարունակող փաստաթղթերը, առանց համապատասխան թույլտվության պահվող քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները, նյութերը և իրերը. 6) կատարել փորձաքննություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով.

7) Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում: (21-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ., լրաց.

09.06.22 ՀՕ-172-Ն , լրաց.

02.10.25 ՀՕ-316-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել