Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 455 — Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 455AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 455 — Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 455. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումները 1. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 43-րդ և 44-րդ գլուխների վերաբերելի դրույթների կիրառմամբ` սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով: 2. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումների ընթացքում որպես մեղադրող հանդես է գալիս տուժողը, որը կրում է քրեական հայցում ներկայացված մեղադրանքն ապացուցելու պարտականություն: 3. Հիմնական դատալսումներն սկսվում

Ամբողջ Տեքստ

Հոդված 455. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումները 1. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 43-րդ և 44-րդ գլուխների վերաբերելի դրույթների կիրառմամբ` սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:

2. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումների ընթացքում որպես մեղադրող հանդես է գալիս տուժողը, որը կրում է քրեական հայցում ներկայացված մեղադրանքն ապացուցելու պարտականություն:

3. Հիմնական դատալսումներն սկսվում են տուժողի կողմից քրեական հայցի ներկայացմամբ: Այնուհետև դատարանը մեղադրյալին հարցնում է` արդյոք նրան հասկանալի է մեղադրանքը, և արդյոք նա իրեն մեղավոր ճանաչում է: Դատարանը կողմերին բացատրում է մինչև դատավճիռ կայացնելու համար առանձին սենյակ հեռանալը հաշտության համաձայնություն կնքելու նրանց իրավունքը:

4. Հաշտության դեպքում նրանց կազմած համաձայնության հիման վրա դատարանը կայացնում է այն հաստատելու մասին որոշում՝ համոզվելով, որ այն համապատասխանում է օրենքին, կայացվել է կամավոր, հաշտության էության և իրավական հետևանքների գիտակցմամբ: Հակառակ դեպքում հիմնական դատալսումները շարունակվում են:

5. Մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի առանձին սենյակ հեռանալը տուժողն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվելու մեղադրանքից: Եթե մեղադրյալը ներկայացրել է իր գրավոր բացատրությունները և միջնորդել հիմնական դատալսումներն անցկացնել առանց իր մասնակցության, ապա տուժողի կարծիքը լսելուց հետո դատարանն իրավասու է հիմնական դատալսումներն իրականացնելու մեղադրյալի բացակայությամբ:

6. Մասնավոր մեղադրանքի վարույթով լրացուցիչ դատալսումներ չեն անցկացվում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել