ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 54 — Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը 1.
Ամփոփում
Հոդված 54. Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը 1. Կին ծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 2. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում դրամական ու նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից առաջ կամ անմիջապես հետո կին ծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է տվյալ տարվա համար չօգտագործված հերթական
Ամբողջ Տեքստ
Հոդված 54. Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը 1. Կին ծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում դրամական ու նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից առաջ կամ անմիջապես հետո կին ծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է տվյալ տարվա համար չօգտագործված հերթական տարեկան արձակուրդը: Մինչև երեխայի երկու տարին լրանալը, կին ծառայողին իր ցանկությամբ տրվում է արձակուրդ: Այդ ժամկետում կին ծառայողին տրվում է երեխայի խնամքի համար նախատեսված նպաստ՝ կառավարության սահմանած չափով և կարգով:
3. Կին ծառայողի դիմումի հիման վրա, երեխայի երկու տարեկան դառնալուց հետո, նրան տրվում է լրացուցիչ անվճար արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս:
4. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդի ժամկետը հաշվարկվում է կին ծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու, միանվագ դրամական պարգևատրման, կենսաթոշակ հաշվարկելու և փրկարարական ծառայության կոչում շնորհելու համար: Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին ծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում են:
5. Հղիության և ծննդաբերության տարում կին ծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար՝ մինչև օրացուցային տարվա ավարտը, ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց՝ երկու և կես օր հաշվարկով: (54-րդ հոդվածը փոփ.
22.12.10 ՀՕ-225-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
