Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դատական — ԵԴ/10487/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Դատական — ԵԴ/10487/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/10487/02/208 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) 01.02.2020 թվականի թիվ 15-676/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 01.02.2020 թվականի թիվ 15-676/20 որոշումը: Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Զարգարյան) (այսուհետ՝ Դատարան) 29.07.2020 թվա

Ամբողջ Տեքստ

Ռո Է - 87

/7 7 ԵՋ ջ

(ԱՀՀ ն

ՍԸ ՀԱՐԱ

Ե ԱԱարՑ 2)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10487/02/20 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10487/02/20

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

Դատավորներ՝ Ա. Խառատյան

Ս. Թորոսյան

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

Նախագահող ն զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի փետրվարի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) 01.02.2020 թվականի թիվ 15-676/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 01.02.2020 թվականի թիվ 15-676/20 որոշումը:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Զարգարյան) (այսուհետ՝ Դատարան) 29.07.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.11.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 29.07.2020 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ` Նուրիջան Կիրակոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ն չի կիրառել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 66-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 364-րդ հոդվածի 3-րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը, 380-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նան սխալ է մեկնաբանել ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը՝ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի հետ:

Բողոքարկվող դատական ակտում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր եզրահանգումը՝ Հաշտարարի որոշումն ըստ էության բողոքարկելու օրենսդրական հնարավորության բացակայության մասին, կառուցել է այն հանգամանքի հիման վրա, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու համար նախատեսել է հատուկ նորմեր, որոնք ՀՀ սահմանադրական դատարանի՝ 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-051 գործով որոշում կայացնելիս առկա չեն եղել: Վերոնշյալ պնդումն անհիմն է, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանը 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ նշել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը՝ այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ ն հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18-րդ ն 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը Ա «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17րդ հոդվածի դրույթներով Կազմակերպության (Բանկի)՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ 0Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ:

Յ

Սույն գործով Համաձայնագիրը չի գործում ն. կիրառման ենթակա չէ, այս դեպքով կարելի է փաստել Հաշտարարի որոշումները բողոքարկելու Բանկի համաձայնության բացակայությունը, հետնաբար «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ Ա Կազմակերպությունը/Բանկը իրավասու է դիմել դատարան ն հաշտարարի որոշումը վիճարկել ըստ էության:

Բողոքարկվող դատական ակտում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈՂՕ51 որոշմամբ ն ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/5370/0214 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշմամբ տրված մեկնաբանությանը, քանի որ բողոքարկվող դատական ակտում Հաշտարարի որոշման բողոքարկումը Վերաքննիչ դատարանը հնարավոր է համարել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով` տառացի մեկնաբանմամբ՝ բացառելով ըստ էության վիճարկման հնարավորությունը, իսկ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ նախադեպային որոշմամբ Հաշտարարի որոշման բողոքարկումը հնարավոր է համարվել նան ըստ էության հիմքով, ինչը ենթադրում է այնպիսի հանգամանքների քննություն, որոնք առնչվում են Հաշտարարի որոշման իրավաչափության հարցին ն վերաբերում են վերջինիս կողմից կիրառված նյութական օրենսդրությանը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, քանի որ ըստ Դատարանի, այդ նորմը նախատեսում է միայն ընթացակարգային կանոնների պահանջների պահպանված լինելու հանգամանքը պարզելու դատարանի պարտականությունը, ն որնէ դրույթով նախատեսված չէ դատարանի լիազորությունը՝ գնահատելու կայացված որոշման օրինաչափությունն ու հիմնավորվածությունը նյութական օրենսդրության նորմերի, դրանց կիրառման գործընթացների համատեքստում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բեկանել ն փոփոխել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06 նոյեմբերի 2020թ. թիվ ԵԴ/10487/02/20 քաղաքացիական գործով կայացրած որոշումը, «Յունիբանկ» ԲԲԸ դիմումը բավարարել: չեղյալ ճանաչել 01.02.2020թ. ք. Երնանում Ֆինանսական համակարգի հաշտարարի թիվ 15-676/20 որոշումը»:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Դիտարկելով ՍԴՈ-571 որոշման հիմքով Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու իրավունքի իրացման իրավաչափությունը՝ Հաշտարարը գտնում է, որ թեն ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Կազմակերպությունը կարող է վիճարկել Հաշտարարի որոշումն ըստ էության, եթե չի կնքել այն վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր, այդուհանդերձ, այդ իրավունքի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումներ: Իսկ այդպիսի կարգավորումների բացակայության դեպքում այն ըստ էության վերանայելը հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

4

Բացի այդ, թեն վերը նշված որոշմամբ ճանաչվել է Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու իրավունքը, այդուհանդերձ, դրանով վերջինիս որոշման ըստ էության վերանայմանը վերաբերող իրավակարգավորումներ սահմանված չեն:

Խնդրել է Բանկի ներկայացրած վճռաբեկ բողոքը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1. Նաիրա Սիմոնյանի ն Բանկի միջն 08.08.2017 թվականին կնքվել է թիվ 39-Է5163 վարկային պայմանագիրը, ըստ որի՝ Բանկը Նաիրա Սիմոնյանին տրամադրել է 175.700 ՀՀ դրամ, 24 ամիս մարման ժամկետով:

Պայմանագրի 2.3.4-րդ կետի համաձայն Նաիրա Սիմոնյանը ցանկացել է իր վարկային քաղվածքները ն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը ստանալ առձեռն բանկի տարածքում, որի դիմաց կատարել է «Մ» նշումը ն ստորագրել:

Բանկի ն Նաիրա Սիմոնյանի միջն 08.08.2017 թվականին կնքվել է թիվ 39-Է5163 վարկային պայմանագիրը է (հատոր 1-ին, գթ. 2123 (քաղվածք):

2. Նաիրա Սիմոնյանը նշել է, որ ոչ մի անգամ քաղվածք չի ստացել իր վարկի վերաբերյալ տեղեկատվությամբ, ոչ էլ 30-օրյա պարբերականությամբ: Նաիրա Սիմոնյանը 16.10.2019 թվականին բողոք-պահանջ է ուղղել Բանկին՝ պահանջելով վճարել 300.000 ՀՀ դրամ՝ իրեն քաղվածք չտրամադրելու ն բողոք-պահանջում նշված խախտումների համար, որին Ընկերությունը չի պատասխանել ((հատոր 1-ին, գ.թ. 69-84) Հաշտարարի 01.02.2020թ. թիվ 15-676/20 որոշում):

Յ. Հաշտարարը 01.02.2020 թվականին կայացրել է Նաիրա Սիմոնյանի պահանջը մասնակի բավարարելու մասին թիվ 15-676/20 որոշումը՝ բավարարելով վերջինիս պահանջը 300.000 ՀՀ դրամի չափով, իսկ քաղվածք տրամադրել պարտավորեցնելու մասով պահանջի քննությունը դադարեցվել է (հատոր 1-ին, գւթ. 69-84):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերի իմասով, այն է՝ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միննույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ ն բողոքարկվող դատական ակտում որնէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյոք ֆինանսական կազմակերպութան ն Ֆինանսական համակարգի հաշտարարի միջն վերջինիս որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պայմաններում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները կարող են դատական կարգով վիճարկվել ու վերանայվել եան ըստ էության' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

5

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Աե անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները ն ազատությունները տարածվում են նան իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները ն. ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ն ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան արդար դատաքննության իրավունքների կարնորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին ն սպարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես Ա բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

6

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը ն պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը ն պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով՝ արդարադատության պատշաճ իրականացումը ն անձանց իրավունքների ն ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չի կարող վիճարկել այն կազմակերպությունը, որը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ կնքված համաձայնագրով հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված իրավական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի, սահմանել է նան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումով գործի վարույթի իրականացման կարգը, որպիսի իրավակարգավորում նախկին օրենսգիրքը չի պարունակել: Դրա հետ մեկտեղ լրացում է կատարվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում, որի արդյունքում նախատեսվել է, որ Հաշտարարի որոշումը կողմերը կարող են իրավասու դատարան վիճարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նշված կարգի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումով գործի վարույթն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն օրենսգրքի վեցերորդ ենթաբաժնի դրույթներով: Նույն կարգով օրենսդիրը «Ֆինանսական

7

համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իմաստով կողմերին իրավունք է վերապահել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով վիճարկելու ֆինանսական համակարգի հաշտարարի՝ իրենց համար պարտադիր դարձած որոշումը: Նման դիմում ներկայացնելու դեպքում դրանում պետք է նշվեն նան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները: Դիմումի քննության ժամանակ դատարանը պետք է պարզի ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրը բացառապես սահմանել է դատարաններում նման դիմումի հիման վրա հարուցված վարույթի իրականացման դատավարական կարգը, իսկ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը պարզելը պայմանավորել է բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով (տե՛ս ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի' ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին թիվ ԼԴ2/1603/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):

Այսպես՝

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ ն պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, իսկ «Վարկային տեղեկատվության շրջանառության ն վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոյի (այսուհետ՝ վարկային բյուրո) դեմ ներկայացված պահանջների դեպքում` նան ոչ գույքային բնույթի պահանջ:

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին ն նույն օրը այն հանձնում կողմերին կամ փոստով առաքում որոշման մեկական օրինակ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը ն ժամկետը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն ն գրավոր ձնով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին ն համապատասխանաբաիր՝ որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:

8

Նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետութան քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմերի համար պլաարտադիր դարձած որոշումը, եթե՝

1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.

3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հաշտարարն իրավասու է քննելու նան այն պահանջը, որը հաճախորդի կողմից ներկայացվում է Կազմակերպության դեմ ն կապված է վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների հետ, որպիսի պահանջը չի գերազանցում տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը: Նման պահանջի քննության արդյունքներով Հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին՝ նույն օրը դրա մեկական օրինակը հանձնելով կողմերին կամ առաքելով փոստով: Պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում Հաշտարարը սահմանում է Կազմակերպության կողմից այն կատարելու կարգը ն ժամկետը: Այն դեպքում, երբ Հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն ն գրավոր ձնով համաձայնվում է որոշման հետ, ապա այդ որոշումը կողմերի համար դառնում է պարտադիր: Երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո Հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին Ա համապատասխանաբար՝ որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին: Կողմերի համար պարտադիր դարձած Հաշտարարի որոշումը կողմերը կարող են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերը նշված կարգով վիճարկել իրավասու դատարան՝ ներկայացնելով Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում: Ընդ որում, Կազմակերպություն կարող է Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Հաշտարարի որոշումը դատարանը ճանաչում է չեղյալ, եթե պահանջը ենթակա չէ քննության Հաշտարարի կողմից կամ Հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ կամ բացահայտվել են Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ (տե՛ս ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի' ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին թիվ ԼԴ2/1603/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ

9

հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ նշել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ինչպես նան այդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 18-րդ հոդվածի դրույթներով Կազմակերպության՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ «մինչն անվերապահորեն ն գրավոր ձնով որոշմանը համաձայնելը կամ որոշմանը չհամաձայնելու դեպքում ինչպես Հաճախորդը, այնպես էլ Կազմակերպությունը կարող են դիմել դատարան ն պահանջել գործի ըստ էության քննություն Ինչն էլ փաստում է, որ այդ դեպքերում Հաճախորդը ն Կազմակերպությունը չեն զրկվում ՀՀ Սահմանադրության 18 ն 19-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքների իրացման հնարավորությունից», «այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հեր կեքված գրավոր համաձայնագրով, այսիեքե՝ իր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումեերը վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի' կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հեարավորություն նախատեսելն իրավաչափ է ն սահմանադրականության խեդիր չի հարուցում: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշւլրարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը՝ այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հեարավորություն, իրավաչափ չէ ն հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18 ն 19րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը: Իսկ մարդու ն քաղաքացու հիշյալ իրավունքներն ու ազատությունները, ինչպես ն սահմանված է ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածով, տարածվում են իրավաբանական անձանց վրա' այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարնոր է համարում շեշւրել, որ այդ իրավունքների ու ազատությունեների' իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի լինելու իրավակարգավորիչ դերը երաշխավորում է ոչ միայն իրավաբանական անձանց, այն դրանցում միավորված ֆիզիկական անձանց իրավունքեերի ն ազատությունների արդյուսավեր պաշտպանության իրավական հնարավորություն»:

Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշմամբ բավարարելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ- ի վճռաբեկ բողոքը, 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ 0(Սահմանադրության 42.-րդ հոդվածի, 2015 6 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ ն 4-րդ մասերի, 16-րդ հոդվածի 1-ին ն 3-րդ մասերի, 17-րդ հոդվածի վերլուծության արդյունքում ն անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի

10

09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմանը, արձանագրել է, որ «Հաշտարարի որոշումը հաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր ն Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից (...:

ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումից բխում է, որ վերջինս, մինչն ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունելն անդրադառնալով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, ըստ էության, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ինչպես հաճախորդը, այնպես էլ կազմակերպությունը որոշակի դեպքերում դատարան դիմելիս կարող են պահանջել գործի ըստ էության քննություն, որի դեպքում հաճախորդը ն կազմակերպությունը չեն զրկվում 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ ու 19-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքների իրացման հնարավորությունից, ն այն դեպքում, երբ առկա չէ համապատասխան գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ որ Հաշտարարի որոշումը հաճախորդի կողմից ընդունվելու պարագայում դառնում է պարտադիր, ն Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները կիրառելի են (իրենց ուժը պահպանում են) նան ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվելուց հետո, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում կատարված լրացումը բացառապես վերաբերում է նրան, որ Հաշտարարի որոշումը կողմերը կարող են իրավասու դատարան վիճարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բացառապես սահմանում է այդ վարույթի իրականացման դատավարական կարգը:

Ավելին՝ ՀՀ սահմանադրական դատարանը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի: ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման մեջ շեշտելով, որ «իր որոշումները պետք է ընկալվեն իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, եկարագրականե-պատճառաբանակցաան ն եզրափակիչ մասեր) ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձեահատկությունեերի, ինչպես եան դրանցից բխող օբյեկտիվ ն սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես Սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական- պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոեցում, որպես կանոն, բովանդակվում են Սահմանադրական դատարանին հասցեագրված

11

դիմումեերի առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված ն որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության ն բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը», արձանագրել է, որ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի' նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հեր գրավոր համաձայնագիր չկնեքած Կազմակերպության' կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը, իսկ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի Էին մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկեաբանություը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ ն հանգեցեում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում ն Օրենսդիրը պետք է կարգավորումը ձնակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2- րդ մասի 1-ին կետով, ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավակարգավորումների լույսի ներքո զարգացնելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ՝

3 ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրը բացառապես սահմանել է դատարաններում նման դիմումի հիման վրա հարուցված վարույթի իրականացման դատավարական կարգը, իսկ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի առկայություն, Օ` կամ բացակայություն, ։:պարզելըի՝ պայմանավորել է բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով,

2) ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները կիրառելի են (իրենց ուժը պահպանում են) նան ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվելուց հետո (տե՛ս «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին թիվ ԼԴԶ/1603/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի

12

զարգացման խնդիր, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, թիվ ԼԴԶ/1603/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, գտնելով, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, արդեն իսկ զարգացրել է նշված նորմը՝ դրա վերաբերյալ հայտնելով վերը նշված դիրքորոշումները:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո ենթակա է զարգացման նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, Ա արձանագրում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներ քննելիս դատարանները պետք է պարզեն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, քանի որ ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրը բացառապես սահմանել է դատարաններում նման դիմումի հիման վրա հարուցված վարույթի իրականացման դատավարական կարգը, իսկ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը պարզելը պայմանավորել է բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով, ն բացի դրանից, ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները կիրառելի են (իրենց ուժը պահպանում են) նան ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվելուց հետո (տե՛ս «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի' ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին թիվ ԼԴԶ/0795/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սուն գործի փաստերի համաձայն Նաիրա Սիմոնյանը 30.10.2019 թվականին Հաշտարարին հասցեագրված դիմումով խնդրել է կայացնել որոշում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքի խախտման համար Բանկից հօգուտ իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ: Հաշտարարի 12.12.2019 թվականի թիվ 15-676/20 որոշմամբ Նունե Պետրոսյանի՝ Բանկի դեմ ուղղված 30.11.2019 թվականի թիվ 07-151819 պահանջը 300.000 ՀՀ դրամի չափով, բավարարվել է: Դատարան ներկայացրած դիմումով Բանկը խնդրել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 12.12.2019 թվականին կայացված թիվ 15-676/20 որոշումը:

Դատարանը մերժելով Բանկի դիմումը՝ արձանագրել է, որ «... Տվյալ դեպքում դիմողի կողմից որոշման չեղյալ ճանաչման պահանջի հիմքում դրվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն է՝ ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, Ա որպես ընթացակարգային նորմի խախտում վկայակոչվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի

13

Հանրապետության օրենսդրության պահանջները, այլն գործարար վարքագծի ն էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:

Դատարանը նախնառաջ հարկ է համարել ընդգծել, որ Օրենսդիրը սահմանել է Հաշտարարի որոշումների վիճարկման առանձին վարույթ, որի պարագայում Դատարանը չի կատարում Հաշտարարի որոշման ըստ էության /բովանդակային/ վերանայում, այլ ստուգում է միայն օրենքով սահմանված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը: Նման մոտեցումը պայմանավորված է ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի ձնի իրեն ենթակա վեճերի լուծման ինքնուրույնության բավարար աստիճանով օժտված լինելու անհրաժեշտությամբ»:

Դատարանը նշել է նան, որ «Դիմողը չի հիմնավորել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երեք հիմքերից որնէ մեկը, ինչը կարող էր ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք հանդիսանալ»:

Վերաքննիչ դատարանը մերժելով Բանկի բողոքը՝

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/10487/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել