ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16 - ին «ՕՊԵՐԱՏԻՎ - ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով. «1.2) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ իր կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա պետական մարմինների աշխատողների նկատմամբ.»: Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով. «2.2. Ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի՝ ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները։»։ Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-479-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-479-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.11.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.11.2023 Հիմնական ակտ 16.12.2022, ՀՕ-479-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.10.2007, ՀՕ-223-Ն 22.10.2007, ՀՕ-223-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-479-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
