ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 76 — ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ կամ կառուցապատման ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ (վերնագիրը լրաց.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 76. Պ ԵՏՈՒԹՅԱՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ կամ կառուցապատման ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ (վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-143-Ն) 1. Պետության ու համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են հողերի օգտագործման սխեմաներին ու գլխավոր հատակագծերին համապատասխան` ժամանակավոր օգտագործման համար: 2. Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքներ
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 76. Պ ԵՏՈՒԹՅԱՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ կամ կառուցապատման ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ (վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-143-Ն) 1. Պետության ու համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են հողերի օգտագործման սխեմաներին ու գլխավոր հատակագծերին համապատասխան` ժամանակավոր օգտագործման համար:
2. Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական և անտառային հողերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները:
3. Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով:
4. Հողամասը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում է` 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.
2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց. 3) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց. 4) (ենթակետն ուժը կորցրել է 27.02.12 ՀՕ-27-Ն) 5. Հողամասն առանց մրցույթի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքերը սահմանում է կառավարությունը: (76-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-199-Ն, փոփ.
26.12.08 ՀՕ-9-Ն, 23.06.11 ՀՕ-228-Ն, 27.02.12 ՀՕ-27-Ն, լրաց.
28.09.16 ՀՕ-143-Ն, փոփ., լրաց.
18.06.20 ՀՕ-330-Ն ) (հոդվածը 22.10.25 ՀՕ-348-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո) (22.10.25 ՀՕ-348-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 20.01.26 ՀՕ-13-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից) (20.01.26 ՀՕ-13-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
