Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 22 — Ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մերժման հիմքերը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 22AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 22 — Ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մերժման հիմքերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 22. Ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մերժման հիմքերը 1. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, եթե` 1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 22. Ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մերժման հիմքերը 1. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, եթե` 1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից սույն օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում. 2) կառավարման պայմանագիրը չի բավարարում սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները (կորպորատիվ ֆոնդի դեպքում). 3) պահառության պայմանագրի նախագիծը և (կամ) ազդագիրը չեն բավարարում սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները. 4) ֆոնդի կանոնադրությունը (կանոնները) հակասում է օրենքին, դրա վրա հիմնված այլ նորմատիվ իրավական ակտերին և (կամ) չի բխում ֆոնդի մասնակիցների շահերից: 2. (մասն ուժը կորցրել է 22.01.25 ՀՕ-23-Ն ) (22-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել