ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ 27.11.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-20 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-81)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 դեկտեմբերի 2006թ. ՍԴԱՈ - 81 | ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ 27.11.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-20 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ 27.11.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-20 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի, աշխատակարգային նիստում քննեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ կետի ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին համապատասխանության վերաբերյալ քաղաքացի Է. Կարապետյանի դիմումը քննության ընդունելու մասին հարցը։
ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումը, այն քննության ընդունելու վերաբերյալ միաձայնությամբ որոշում չի կայացրել և այդ մասին «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8- րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան տեղյակ է պահել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին սույն թվականի դեկտեմբերի 22-ին։
Դիմելով սահմանադրական դատարան դիմողը խնդրում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին հակասող և անվավեր։
Նկատի ունենալով, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, բողոքարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5- րդ կետի սահմանադրականությունը, այն դեպքում, երբ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից որոշումները չեն կայացվել հենց այդ կետի հիմքով, հաշվի առնելով, որ, դիմողը, անտեսելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 21 հոդվածի երկրորդ մասի «ը» կետի պահանջները, անհրաժեշտ հիմնավորումներ չի ներկայացրել հատկապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ կետի դրույթների իրավական բովանդակության ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ,
ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Մերժել քաղաքացի Էմմա Կարապետյանի դիմումի քննության ընդունումը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
27 դեկտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-81
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 դեկտեմբերի, 2006 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-81
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
