Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46 — Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքների սահմանափակումները 1.
ARLISՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46 — Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքների սահմանափակումները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 46 . Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքների սահմանափակումները 1. Պետության և համայնքների սեփականություն համարվող անտառների կամ անտառային հողերից տրամադրված կամ այլ հիմքերով ձեռք բերված անտառների կամ անտառային հողերի նկատմամբ օգտագործողների իրավունքները կարող են սահմանափակվել՝ 1) վարձակալության կամ ենթավարձակալության հանձնելու արգելքով. 2) անտառներում և անտառային հողերում գտնվող պետական գեոդեզիական ցանցի կետերը պահպանելու պ

Ամբողջ Տեքստ

Հոդված 46 . Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքների սահմանափակումները 1. Պետության և համայնքների սեփականություն համարվող անտառների կամ անտառային հողերից տրամադրված կամ այլ հիմքերով ձեռք բերված անտառների կամ անտառային հողերի նկատմամբ օգտագործողների իրավունքները կարող են սահմանափակվել՝ 1) վարձակալության կամ ենթավարձակալության հանձնելու արգելքով. 2) անտառներում և անտառային հողերում գտնվող պետական գեոդեզիական ցանցի կետերը պահպանելու պահանջով. 3) անտառօգտագործման առանձին տեսակների արգելքով. 4) անտառային հողերի նպատակային օգտագործման փոփոխման արգելքով. 5) բնապահպանական պահանջների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատարելու, ներառյալ՝ կենդանական աշխարհը, հողաշերտը, հազվագյուտ բույսերը, բնության, պատմության և մշակույթի հուշարձանները, հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով. 6) սահմանված ժամկետում և սահմանված կարգով որսորդության, ձկնորսության, վայրի բույսեր հավաքելու իրավունք տրամադրելու պայմանով. 7) վայրի կենդանիների գոյության, բնական միջավայրի և միգրացիայի ուղիների պահպանման պայմանով. 8) անտառաշինական նախագծերին չհամապատասխանելու դեպքերում. 9) այլ պարտավորություններով, սահմանափակումներով կամ պայմաններով:

2. Անտառների կամ անտառային հողերի նկատմամբ իրավունքների սահմանափակումները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել