Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 30 — Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 30AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 30 — Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 30. Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդը 1. Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդն այդ կազմակերպության գիտատեխնոլոգիական գործունեությունը համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: 2. Գիտական խորհուրդը ձևավորվում և գործում է հինգ տարի ժամկետով՝ սույն օրենքին և գիտական կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: 3. Գիտական խորհրդի անդամների թիվը սահմանվում է գիտական կազմակերպության կանոնադրությամբ: 4. Գիտական խոր

Ամբողջ Տեքստ

Հոդված 30. Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդը 1. Հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդն այդ կազմակերպության գիտատեխնոլոգիական գործունեությունը համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:

2. Գիտական խորհուրդը ձևավորվում և գործում է հինգ տարի ժամկետով՝ սույն օրենքին և գիտական կազմակերպության կանոնադրությանը համապատասխան:

3. Գիտական խորհրդի անդամների թիվը սահմանվում է գիտական կազմակերպության կանոնադրությամբ:

4. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են տվյալ կազմակերպության գիտական ստորաբաժանումների ղեկավարները, գիտական կազմակերպության գիտական աշխատողների ընտրած գիտական կազմի առաջատար պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչներն ու գիտական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ներկայացուցիչները, այդ թվում՝ այլ կազմակերպություններից:

5. Օրենքով և կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում հանրային գիտական կազմակերպության գիտական խորհուրդը իրավասու է` 1) ներկայացնելու առաջարկություն գիտական կազմակերպության կառուցվածքային փոփոխության վերաբերյալ. 2) հաստատելու գիտատեխնոլոգիական գործունեությանն առնչվող ներքին փաստաթղթերը. 3) հսկողություն իրականացնելու գիտական կազմակերպությունում կատարվող հետազոտությունների և մշակումների մակարդակի ու որակի նկատմամբ. 4) հաստատելու տնօրենի տարեկան զեկույցը. 5) հաստատելու գիտական կազմակերպության զարգացման ռազմավարությունը, որը հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության դեպքում պետք է ներդաշնակ լինի համալսարանի ընդհանուր ռազմավարությանը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել