ՀԵՂԻՆԵ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 փետրվարի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 6 | ՀԵՂԻՆԵ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
28 փետրվարի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Հեղինե Նալբանդյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Հեղինե Նալբանդյանը 2018 թվականի փետրվարի 9-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասին, 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 79- րդ հոդվածին և 81-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավերե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմող Հ. Նալբանդյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կ. Հովհաննիսյանի ամուսնալուծության և երեխայի բնակության վայրը որոշելու պահանջով։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 10-ի վճռով Հ. Նալբանդյանի հայցն ընդդեմ Կ. Հովհաննիսյանի ամուսնալուծության և երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն, այն է Հ. Նալբանդյանի և Կ. Հովհաննիսյանի
ամուսնությունը լուծվել է, հայցը մնացած մասով մերժվել է։ Դիմողը նշյալ վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ Հ. Նալբանդյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 10-ի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
3. Դիմողը նշում է, որ առկա իրավակարգավորումների պայմաններում ծնողը կարող է զրկվել իր երեխայի դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք և ներդաշնակ զարգացման մասին հոգ տանելու իրավունքից (պարտականությունից) միայն իր անչափահաս երեխայի արտահայտած կարծիքի համար։ Նման դեպքում առաջանում է երեխայի լավագույն շահի անտեսման վտանգ, քանի որ տասը տարին լրացած երեխան ի վիճակի չէ գնահատել իր ծնողի բարոյական և անձնական այլ հատկանիշները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը։
Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթներով նախատեսված իրավակարգավորումն այնպիսին է, որ դատարանին իրավունք չի տալիս հաշվի առնել և գնահատել նաև երեխայի լավագույն շահը որոշելու համար անհրաժեշտ հանգամանքները, ինչի արդյունքում տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելու պարտականությունը վեր է դասվում երեխայի լավագույն շահից։ Դիմողը փաստում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի սահմանա- դրաիրավական բովանդակությունն այնպիսին է, որ տասը տարին
լրացած երեխայի կարծիքը պարտադիր չէ դատարանի համար. այն նպատակ է հետապնդում ապահովել երեխայի լսված լինելու իրավունքը, և եթե դատարանի գնահատմամբ երեխայի կարծիքը չի համընկնում երեխայի շահերի հետ, ապա դատարանը պարտավոր է առաջնորդվել երեխայի շահերով, իսկ վիճարկվող իրավական նորմերի կարգավորումն այնպիսին է, որ դատարանը, անկախ նրանից, թե երեխայի լավագույն շահն ինչ է պահանջում, և անկախ գործի փաստական հանգամանքների բնույթից, պարտավոր է երեխայի վերաբերյալ որոշում կայացնելիս առաջնորդվել վերջինիս կարծիքով։ Ըստ դիմողի ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ և 53-րդ հոդվածներն ունեն միմյանց հակառակ բովանդակություն, ինչն էլ իրավակիրառական պրակտիկայում առաջ է բերում իրավական անորոշություն։
4. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ
պատճառաբանությամբ.
ա) դիմողի փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ վիճարկվող դրույթներով նախատեսված իրավակարգավորումն այնպիսին է, որ դատարանին իրավունք չի տալիս հաշվի առնել և գնահատել նաև երեխայի լավագույն շահը որոշելու համար անհրաժեշտ հանգամանքները, ինչի արդյունքում տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելու պարտականությունը վեր է դասվում երեխայի լավագույն շահից։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի մայիսի 10- ի վճռում, անդրադառնալով խնդրո առարկա գործով կիրառելի իրավունքին, ի թիվս այլնի, մատնանշում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի թե՛ 44-րդ, թե՛ 53-րդ հոդվածները արձանագրելով, մասնավորապես, որ «... նկատի առնելով, որ երեխան կտրականապես դեմ է մոր հետ համատեղ բնակվելուն, չի ցանկանում վերջինիս հետ շփվել, ցանկանում է ապրել հոր հետ, նույն քաղաքում հաճախում է դպրոց, արդեն 12 տարեկան է, ըստ դատարանում տրված բացատրության գիտակցում է իր որոշման նշանակությունը, դատարանը գտնում է, որ երեխայի լավագույն շահերից ելնելով հայցը բավարարելու հիմքերը բացակայում ենե։ Այնուհետև, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է, որ «... Դատարանը գործը ճիշտ է լուծել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի, 53-րդ հոդվածի 3-րդ մասի, կողմերի երեխայի հոր հետ կապվածության ու մոր մոտ տեղափոխվելուց կտրականապես հրաժարվելու փաստերի վկայակոչմամբ հանգելով երեխայի լավագույն շահերից բխող այն ճիշտ հետևության, որ նա պետք է ապրի հոր հետ... ե։
ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴՈ-919 որոշմամբ մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել «երեխայի լավագույն շահե և «երեխայի կարծիքը հաշվի առնելըե եզրույթների վերաբերյալ արձանագրելով, մասնավորապես, հետևյալը. «Անդրադառնալով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված «հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքըե բառակապակցության սահմանադրաիրավական բովանդակության պարզաբանմանը սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված բառակապակցությունը վերաբերում է տասը տարին լրացած երեխայի դատարանում լսվելու իրավունքին և դատարանի համապատասխան պարտականությանը լսելու երեխայի կարծիքը։ Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, այնուամենայնիվ, տվյալ իրավակարգավորման համատեքստում երեխայի կարծիքը դատարանի համար պարտադիր չէ։ Նման եզրահանգման համար հիմք է երեխայի շահը, որն առաջնային է ծնողների միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշելիս։ Բացի դրանից, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում երեխայի շահը գնահատելիս օրենսդիրն օգտագործում է «ելնելովե բառը, մինչդեռ տասը տարին լրացած երեխայի կարծիքի կապակցությամբ օրենսդիրն օգտագործում է «հաշվի առնելովե բառակապակցությունը։ Այսինքն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որումե բառակապակցությունից հետո շարադրված դրույթները փոխկապակցված են նշված բառակապակցությունից առաջ շարադրված դրույթների հետ, բացահայտում են «երեխայի շահերե հասկացության բովանդակությունը, իսկ եթե դատարանի գնահատմամբ երեխայի կարծիքը չի համընկնում երեխայի շահերի հետ, ապա դատարանը պարտավոր է առաջնորդվել երեխայի շահերով, այն է երեխայի կարծիքը գնահատել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որումե բառակապակցությունից հետո շարադրված պայմանների համատեքստումե։ Խնդրո առարկա գործի շրջանակներում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառել են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում շեշտադրելով երեխայի լավագույն շահ եզրույթը։ Վերլուծելով գործով ներկայացված փաստերը դատարանները եկել են այն եզրահանգմանը, որ հաշվի առնելով նաև երեխայի կարծիքը երեխայի լավագույն շահերից է բխում հոր հետ բնակվելը։ Վերոշարադրյալի համատեքստում դիմողի փաստարկներն առ այն, որ վիճարկվող դրույթներով նախատեսված իրավակարգավորումն այնպիսին է, որ դատարանին իրավունք չի տալիս հաշվի առնել և գնահատել նաև երեխայի լավագույն շահը որոշելու համար անհրաժեշտ հանգամանքները, ակնհայտ անհիմն են, հետևաբար սամանադրաիրավական վեճի մասին խոսք չի կարող լինել։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, դիմողի գնահատմամբ, հակասում են տվյալ օրենքի դրույթները, ինչպես նաև պետք է պարունակի Սահմանադրությանը հակասող հիմնավորումներ։ ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակում անհատական դիմումին ներկայացված հիշատակված պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, պահանջներ, որոնք չպահպանելը հանդիսանում է անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք։
Հիշատակված դիրքորոշման համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմի 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴԴԿՈ/2-6 թվակիր որոշմամբ առանձնացվել են անհատական դիմումին ներկայացված պահանջների պահպանման վերաբերյալ երեք չափորոշիչներ, որոնց միաժամանակյա առկայությունն անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված մերժման վերոնշյալ հիմքը բացառելու համար։ Դրանք են.
• անհատական դիմումը պետք է պարունակի դիմողի կողմից վիճարկվող իրավական նորմի հակասահմանադրականության վերաբերյալ իրավական փաստարկներ, հիմնավորումներ,
• դիմողը պետք է մատնանշի սահմանադրական այն իրավունքները, որոնք խախտվել են վիճարկվող իրավական դրույթի կիրառման արդյունքում,
• դիմողը պետք է ցույց տա պատճառահետևանքային կապն առ այն, որ իր իրավունքների խախտման փաստը պայմանավորված է իր կողմից վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ կամ իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող նորմին հաղորդված ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ։
Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն վերոնշյալ դրույթների մասով չի բավարարում վերոշարադրյալ պահանջները.
բ) անդրադառնալով դիմողի այն փաստարկներին, ըստ որոնց քաղաքացիական գործում առկա չեն եղել համապատասխան ապացույցներ առ այն, որ երեխայի լավագույն շահերից է բխում պատասխանողի բնակության վայրում բնակվելը, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց։
ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով։ Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69- րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Հեղինե Նալբանդյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
28 փետրվարի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 փետրվարի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
