Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 746 — Պատվիրատուի հսկողությունը շինարարական կապալի պայմանագրով կատարվող աշխատանքների նկատմամբ 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 746AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 746 — Պատվիրատուի հսկողությունը շինարարական կապալի պայմանագրով կատարվող աշխատանքների նկատմամբ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 746. Պատվիրատուի հսկողությունը շինարարական կապալի պայմանագրով կատարվող աշխատանքների նկատմամբ 1. Պատվիրատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել կատարվող աշխատանքների ընթացքի և որակի, դրանց կատարման ժամկետների (ժամանակացույցի) պահպանման, կապալառուի տրամադրած նյութերի որակի, կապալառուի կողմից պատվիրատուի նյութերի ճիշտ օգտագործման, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ` առանց միջամտելու կապալառուի օպերատիվ տնտեսակա

Ամբողջ Տեքստ

Հոդված 746. Պատվիրատուի հսկողությունը շինարարական կապալի պայմանագրով կատարվող աշխատանքների նկատմամբ 1. Պատվիրատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել կատարվող աշխատանքների ընթացքի և որակի, դրանց կատարման ժամկետների (ժամանակացույցի) պահպանման, կապալառուի տրամադրած նյութերի որակի, կապալառուի կողմից պատվիրատուի նյութերի ճիշտ օգտագործման, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ` առանց միջամտելու կապալառուի օպերատիվ տնտեսական գործունեությանը:

2. Պատվիրատուն, աշխատանքի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, եթե հայտնաբերել է շինարարական կապալի պայմանագրի պայմանների խախտումներ, որոնք կարող են վատթարացնել աշխատանքների որակը, կամ այլ թերություններ, պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել կապալառուին: Այս պարտականությունը չկատարած պատվիրատուն կորցնում է իր հայտնաբերած խախտումները հետագայում վկայակոչելու իրավունքը:

3. Կապալառուն պարտավոր է կատարել շինարարության ընթացքում պատվիրատուի տված ցուցումները, եթե դրանք չեն հակասում շինարարական կապալի պայմանագրի պայմաններին:

4. Աշխատանքներն անպատշաճ կատարած կապալառուն իրավունք չունի վկայակոչել, որ պատվիրատուն հսկողություն չի իրականացրել դրանց կատարման նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հսկողություն իրականացնելու պարտականությունն օրենքով կամ պայմանագրով դրված է պատվիրատուի վրա:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել