Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄՈՒՍԱԼԵՌ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄՈՒՍԱԼԵՌ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1212 օգոստոսի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 օգոստոսի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 12 | «ՄՈՒՍԱԼԵՌ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

12 օգոստոսի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Թունյանի

Ուսումնասիրելով «Մուսալեռ» Տպագրատուն» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Մուսալեռ» Տպագրատուն» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ և 31-րդ հոդվածներին հակասող ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը։

1. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հնարավորություն է ընձեռում սնանկության գործ քննող դատարանին կայացնել որոշում, որով սնանկացած և առողջացած (իրավաբանորեն) անձին ազատում է նախկին պարտավորությունների հանդեպ պատասխանատվությունից, ինչն, ըստ էության, զրկում է գործով մասնակից չդարձած (իրազեկված չլինելու պատճառով) պարտատիրոջը (ֆիզիկական կամ իրավաբանական անձին) սեփականությունը վերականգնելու իրավունքից։

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ

դիմումում առաջադրված հիշյալ հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն այդ հարցով իրավասու է դիմել սահմանադրական դատարան, դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում, ինչպես նաև այլ դիմումի հիման վրա նույնաբովանդակ հարցով սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

առկա է պետական տուրքի վճարման հանձնարարական։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Մուսալեռ» Տպագրատուն» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության սահմանադրականության վերաբերյալ, ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

12 օգոստոսի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/1-12

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 օգոստոսի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-12
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել