ԱՐՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 նոյեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 31 | ԱՐՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀՀԱԱՅՅԱԱՍՍՏՏԱԱՆՆԻԻ ՀՀԱԱՆՆՐՐԱԱՊՊԵԵՏՏՈՈՒՒԹԹՅՅԱԱՆՆ ՍՍԱԱՀՀՄՄԱԱՆՆԱԱԴԴՐՐԱԱԿԿԱԱՆՆ ԴԴԱԱՏՏԱԱՐՐԱԱՆՆԻԻ ԹԹԻԻՎՎ 11 ԴԴԱԱՏՏԱԱԿԿԱԱՆՆ ԿԿԱԱԶԶՄՄԻԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 4 նոյեմբերի 2010թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Վ. Հովհաննիսյանի Անդամակցությամբ՝ Վ. Պողոսյանի Կ. Բալայանի Ուսումնասիրելով քաղաքացի Արման Մաթեւոսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը, ՊԱՐԶԵՑ. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ քաղաքացի Արման Մաթեւոսյանը 25.10.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ եւ 234-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես՝ վերջինիս 3-րդ, 18-րդ, 19-րդ եւ 34-րդ հոդվածների պահանջներին։2 Դիմողի կարծիքով՝ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավա-րության օրենսգրքի վիճարկվող դրույթների կիրառման արդյունքում ոտնահարվել է Սահմանադրությամբ երաշխավորված՝ անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից հավասարության պայմաններում դատաքննության իր իրավունքը։
1. Վիճարկվող 231-րդ հոդվածը (նախկին խմբագրությամբ՝ 230-րդ հոդված) կրում է ,Վճռաբեկ բողոքի բովանդակությունըե վերտառությունը եւ կարգավորում է վճռաբեկ բողոքի բովանդակությանն առնչվող իրավահարաբերությունները։ Դատական կազմն արձանագրում է, որ օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասն ամբողջությամբ քննության առարկա է հանդիսացել սահմանադրական դատարանում եւ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ առկա է ՍԴՈ-690 որոշումը, որով այդ դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։ Հետագայում վիճարկվող դրույթն էական փոփոխություններ չի կրել (,կիրառվելե բառից հետո ավելացել է ,եւ դրանց հիմնավորումներըե արտահայտությունը)։ ՍԴՈ-765 որոշմամբ 231-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանըհակասող եւ անվավեր։ ,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ՀՕ-233 օրենքի 16-րդ հոդվածով օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. ,Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրըե։ Այսպիսով, դատական կազմի կարծիքով՝ դիմումի հիման վրա գործի քննությունը՝ 231-րդ հոդվածի մասով քննության ընդունման ենթակա չէ, քանի, որ այդ հոդվածի առնչությամբ առկա են սահմանադրական դատարանի ՍԴՈ-690, ՍԴՈ-765 որոշումները (,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետ)։
2. Վիճարկվող 234-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ՝ 231.2) վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշումը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի (ներկայիս3 խմբագրմամբ՝ 234-րդ հոդված) բոլոր դրույթները քննության առարկա են հանդիսացել եւ ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։ Հետագայում այս հոդվածը փոփոխության չի ենթարկվել։ Այսպիսով, դատական կազմի կարծիքով՝ դիմումի հիման վրա գործի քննությունը՝ 234-րդ հոդվածի մասով քննության ընդունման ենթակա չէ այն հիմնավորմամբ, որ այդ հոդվածի առնչությամբ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշումը (,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետ)։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը ՈՐՈՇԵՑ. Քաղաքացի Արման Մաթեւոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։ Նախագահող՝ Անդամներ՝ 4 նոյեմբերի 2010 թվականի ՍԴԴԿՈ/1-31
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 նոյեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-31
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
