Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 182 — Նախաքննության կատարման վայրը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 182AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 182 — Նախաքննության կատարման վայրը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 182. Նախաքննության կատարման վայրը 1. Նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքը, իսկ դա պարզելու անհնարինության դեպքում` ենթադրյալ հանցանքի բացահայտման վայրում: 2. Այլ վայրում առանձին ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է այդ գործողությունները կատարելու անձամբ կամ միջնորդելու իր անմիջական վերադասը հանդիսացող քննչական մարմնի ղեկավարին` իր իր

Ամբողջ Տեքստ

Հոդված 182. Նախաքննության կատարման վայրը 1. Նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքը, իսկ դա պարզելու անհնարինության դեպքում` ենթադրյալ հանցանքի բացահայտման վայրում:

2. Այլ վայրում առանձին ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է այդ գործողությունները կատարելու անձամբ կամ միջնորդելու իր անմիջական վերադասը հանդիսացող քննչական մարմնի ղեկավարին` իր իրավասության սահմաններում ապահովելու դրանց կատարումը` հանձնարարություն տալու կամ քննչական փոխօգնության խնդրանք ներկայացնելու եղանակով:

3. Պատշաճության և համակողմանիության ապահովման նպատակով, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ, նախաքննությունը կարող է կատարվել ենթադրյալ հանցագործության բացահայտման, դրա հետևանքների վրա հասնելու, ինչպես նաև մեղադրյալների, տուժողների և վկաների մեծամասնության գտնվելու վայրում:

4. Մեկից ավելի վայրերում ենթադրյալ հանցանքների կատարման դեպքում, եթե դրանց վերաբերյալ վարույթները միացվել են մեկ վարույթում, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքների մեծ մասը կամ դրանցից առավել ծանրը:

5. Նախաքննության ընթացքում տարածքային ենթակայության հետ կապված վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել