ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1105 — ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼԸ (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 1105. Մ ՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼԸ (վերնագիրը խմբ. 04.12.01 ՀՕ-270) 1. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքների տիրապետողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի: Գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով անցնել այլ անձի, եթե այլ բ
Ամբողջ Տեքստ
Հոդված 1105. Մ ՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼԸ (վերնագիրը խմբ. 04.12.01 ՀՕ-270) 1. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքների տիրապետողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի: Գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով անցնել այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքով:
2. Գույքային իրավունքների փոխանցումը պայմանագրով և դրանց անցումը համապարփակ իրավահաջորդության կարգով չեն հանգեցնում հեղինակության իրավունքի և այլ անօտարելի ու անփոխանցելի անձնական ոչ գույքային իրավունքների փոխանցման կամ սահմանափակման: Նման իրավունքները փոխանցելու կամ սահմանափակելու մասին պայմանագրի պայմաններն առոչինչ են, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքի:
3. Պայմանագրով փոխանցվող բացառիկ իրավունքները պետք է որոշվեն դրանով: Պայմանագրում որպես օտարելի չնշված իրավունքները ենթադրվում են չփոխանցված, եթե այլ բան ապացուցված չէ: (1105-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.01 ՀՕ-270)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
