Համբարյան — ԿԴ/0233/02/11
Ամփոփում
քննելով Նունե Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2013 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշման դեմ՝ ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Արթուր Համբարյանի, Ծովինար Խոջայանի և Նունե Բաբայանի` 15.287 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և այդ գումարի նկատմամբ հաշվարկման ենթակա տուժանքի բռնագանձման պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Արթուր Համբարյանից, Ծովինար Խոջայանից, Նունե Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 15.287 ԱՄՆ դոլար` չվճարված պարտքի գումար, և սկսա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0233/02/11
Դատարանի որոշում
2013թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0233/02/11
Նախագահող դատավոր՝
Դ. Խաչատրյան
Դատավորներ՝
Ն. Տավարացյան
Ս. Միքայելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2013 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նունե Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2013 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշման դեմ՝ ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Արթուր Համբարյանի, Ծովինար Խոջայանի և Նունե Բաբայանի` 15.287 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և այդ գումարի նկատմամբ հաշվարկման ենթակա տուժանքի բռնագանձման պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Արթուր Համբարյանից, Ծովինար Խոջայանից, Նունե Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 15.287 ԱՄՆ դոլար` չվճարված պարտքի գումար, և սկսած վարկի դուրս գրման օրվանից` 29.04.2011 թվականից, մինչև վճարման օրը չվճարված գումարի վրա հաշվարկել վարկային պայմանագրի 5.6 կետով նախատեսված օրական 0,12 տոկոս տուժանք: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Սիսակյան) (այսուհետ՝ Դատարան) 06.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝Վերաքննիչ դատարան) 29.07.2013 թվականի որոշմամբ Նունե Բաբայանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Բաբայանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է <<ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու <<ԽղՃի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ 13.12.2012 թվականի ՀՀ կառավարության թիվ 1558-Ն որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ, 75-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքարկման ժամկետը լրանում է 07.07.2013 թվականին, և 07.07.2013 և 08.07.2013 թվականները ոչ աշխատանքային օրեր են, որի պատճառով էլ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 09.07.2013 թվականին, և Նունե Բաբայանի կողմից ժամկետի խախտում չի եղել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.07.2013 թվականի որոշումը:
3.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետների հաշվարկման հարցին։
3
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը: Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տարիներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
<<Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին>> ՀՀ օրենքի 19րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել: ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ սահմանվել է, որ հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու <<Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է 2013 թվականի ապրիլի 01-ի, հուլիսի 08-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը:
Վկայակոչված դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարական ժամկետները հաշվարկվում են նաև ամիսներով, և ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր
4
է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Միաժամանակ, ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ նշված ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը: Այսպես, 2013 թվականի հուլիսի 05-ից մինչև հուլիսի 08-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, և դրա դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Վերաքննիչ դատարանը, նշելով, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, իսկ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել այն դեպքում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, արձանագրել է, որ Դատարանի վճիռը կայացվել է 06.06.2013 թվականին, իսկ այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքը Նունե Բաբայանի կողմից ներկայացվել է 09.07.2013 թվականին: Վերաքննիչ բողոք բերելու ժամկետի հաշվարկը սկսվում է Դատարանի վճիռը կայացնելու հաջորդ օրվանից` 07.06.2013 թվականին և լրանում է 07.07.2013 թվականին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 07-ը ոչ աշխատանքային օր է հետևաբար ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 08.07.2013 թվականը: Մինչդեռ Նունե Բաբայանը, վերաքննիչ բողոք ներկայացնելով 09.07.2013 թվականին, բաց է թողել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը և չի ներկայացրել միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:
Համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը հրապարակվել է 06.06.2013 թվականին, դրա դեմ վերաքննիչ բողոք բերվել է 09.07.2013 թվականին, իսկ ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ 2013 թվականի հուլիսի 08-ը հայտարարվել է ոչ աշխատանքային և տեղափոխվել է սույն թվականի հուլիսի 13-ը: Այսինքն` վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենսդրությամբ սահմանված ժամկետում` ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը` 09.07.2013 թվականին, և որևէ դատավարական ժամկետի խախտում առկա չէ, հետևաբար Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և չի ներկայացվել միջնորդություն բացթողած ժամկետը վերականգնելու մասին, անհիմն են: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա վերաքննիչ բողոքի վերադարձմամբ վիճարկվող որոշմամբ խախտվել են ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված` անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության, դատարանում լսվելու, վերաքննիչ դատարանում իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
5
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2013 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
__________________ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`
_________________
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
__________________ Վ. ԱԲԵԼՅԱՆ
__________________ _Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
__________________ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
___________________Մ. ԴՐՄԵՅԱՆ
__________________ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
___________________Է. ՀԱՅՐԻՅԱՆ
___________________Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 սեպտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ԿԴ/0233/02/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
