ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝ 1) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12. Պետության և համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունները և լրացումները ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ մասերով. «12.1. Պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունները և լրացումները ենթակա են նախնական գնահատման պետական լիազորված մարմնի կողմից և կարող են կնքվել պետական լիազորված մարմնի նախնական գնահատման առկայության դեպքում: Սույն մասի պահանջը չի տարածվում գնումները կարգավորող օրենսդրության համաձայն պետական լիազորված մարմնում հաշվառվող, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված կարգով պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրերի տվյալների բազայում ներառվող պայմանագրերի վրա: 12.2. Պետության և համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող՝ սույն հոդվածի 12-րդ մասում նշված պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների գրանցման, ինչպես նաև պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների նախնական գնահատման կարգերը սահմանում է կառավարությունը:»: Հոդված 2. Օրենքի 15․1-ին հոդվածի 1-ին մասում՝ 1) «երկու» բառը փոխարինել «երեք» բառով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով. «գ) վերլուծությունների մաս:»: Հոդված 3. Օրենքի 15․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով. «4. Վերլուծությունների մասում ներկայացվում են պետական լիազորված մարմնի, այդ թվում՝ այլ մարմինների հետ համատեղ մշակված վերլուծությունները, որոնք առնչություն ունեն միջնաժամկետ ծախսերի ծրագրին: Վերլուծությունների մասում պարտադիր ներառվում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի (ներառյալ՝ պետական և համայնքային մասնակցությամբ ընկերությունների, ՊՄԳ ծրագրերի (բացառությամբ օրենքով հրապարակման ոչ ենթակա), բյուջետային վարկերի և երաշխիքների) վերաբերյալ տեղեկատվությունը, որը համատեղ մշակվում է պետական լիազորված մարմնի և համապատասխան պետական մարմինների կողմից: Վերլուծությունների մասում ներառվում է նաև Կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակների վերաբերյալ տեղեկատվությունը:
5. Պետական լիազորված մարմնի և պետական մարմինների՝ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության համատեղ մշակման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:»: Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ1» կետում «- ճշգրտված տեղեկատվություն՝ հիմնական հարկաբյուջետային ռիսկերի և դրանց հավանականության վերաբերյալ (բարձր, միջին, ցածր).» բառերը փոխարինել «- ճշգրտված տեղեկատվություն՝ հիմնական հարկաբյուջետային ռիսկերի և դրանց հավանականության (բարձր, միջին, ցածր) և հարկաբյուջետային հատուկ ռիսկերի (այդ թվում՝ նախորդող ժամանակահատվածում տվյալ ռիսկերի նյութականացման դեպքերի նկարագրության) վերաբերյալ.» բառերով: Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1» կետով. «թ1) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող վնասի հատուցումները, տույժերը (տոկոսները), փոխհատուցումները, կոնցեսիոն և այլ վճարներ:»: Հոդված 6. Օրենքի 28․2-րդ հոդվածի 1.2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով. «ե) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող վնասի հատուցումները, տույժերը (տոկոսները), փոխհատուցումները, կոնցեսիոն և այլ վճարներ:»: Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-488-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-488-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (08.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 08.01.2026 Հիմնական ակտ 17.12.2025, ՀՕ-488-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.06.1997, ՀՕ-137 24.06.1997, ՀՕ-137 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-488-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
