ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի հուլիսի 12-ին «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.7-րդ հոդվածով. « Հոդված 2. 7 . Հաստատել 2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն 8-րդ հավելվածի:»։ Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.9-րդ կետով. «6.9. 2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 240 մլն մ 3 : 2023 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ 3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում (էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայություն մատուցողի) առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ` Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման այդ գումարների հավաքման և դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը և պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»: Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ հավելվածով՝ «2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ): Հավելված 8 ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1. 2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի երկրորդ պարբերության դրույթների:
2. Ծրագիրը նպատակաուղղված է 2023 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:
2. Ներկա վիճակի վերլուծություն 3. «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողման առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ 3 : Ջրբացթողումներն իրականացվում են Կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված չափաքանակի շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:
4. Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ, ջրօգտագործողների ներկայացրած ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածքների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազ. հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում կկազմի շուրջ 445,3 մլն մ 3 :
5. Հարկ է նշել, որ 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը կազմում է 382,8 մլն մ 3 , որը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է 224,3 մլն մ 3 -ով (607,1 մլն մ 3 - 382,8 մլն մ 3 = 224,3 մլն մ 3 ):
6. Տևական շոգ և չոր եղանակով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից կատարվել են պլանավորածից վաղ ջրբացթողումներ (նախորդ տարվա համեմատ՝ 20 օր շուտ):
7. Հարկ է նշել, որ Հրազդան գետում միջին ամսական հոսքը 2023 թվականի ապրիլ և մայիս ամիսներին դիտվել է համապատասխանաբար 6,86 մ 3 /վրկ և 9,52 մ 3 /վրկ այն դեպքում, երբ նույն ցուցանիշները 2022 թվականին կազմել են համապատասխանաբար 15,8 մ 3 /վրկ և 23,2 մ 3 /վրկ:
8. 2023 թվականի հավանական սակավաջրության պայմաններում ոռոգման բնականոն ջրամատակարարումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած կանխատեսումը, վերը նշված հողատարածքները սնող ջրաղբյուրների ջրառաջարկը հունիսի 1-ի դրությամբ կազմում է՝ Հրազդան գետ+Մարմարիկի ջրամբարից՝ շուրջ 112,3 մլն մ 3 , Ազատի ջրամբարից՝ շուրջ 20 մլն մ 3 , Ապարանի ջրամբարից՝ շուրջ 0 մլն մ 3 , Սևանա լճից՝ շուրջ 146 մլն մ 3 , Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների առավելագույն հզորության գործարկմամբ՝ շուրջ 45,6 մլն մ 3 : Ընդամենը՝ շուրջ 323,9 մլն մ 3 , Դեֆիցիտը՝ շուրջ 121,4 մլն մ 3 :
9. Նշված դեֆիցիտը հնարավոր է մեղմել հրատապ միջոցառումների շնորհիվ լրացուցիչ մեխանիկական ջրարտադրությամբ՝ շուրջ 51,4 մլն մ 3 , և Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումներով՝ մինչև 70 մլն մ 3 :
10. Միաժամանակ Սևանա լճից հունիսի 5-ի դրությամբ 2022 թվականին բաց է թողնվել 1.028 մլն մ 3 , 2023 թվականին՝ 28.334 մլն մ 3 ջուր, իսկ Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 123,138 մլն մ 3 և 63,880 մլն մ 3 ջուր:
3. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 11. Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:
12. Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաև օրենքով սահմանված՝ ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն մ 3 չափաքանակի ավելացումն է՝ այն դարձնելով մինչև 240 մլն մ 3 :
13. Լճից մինչև լրացուցիչ 70 մլն մ 3 ծավալով ջրբացթողման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաև Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրելու ևս շուրջ 44 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա (համաձայն 2021 թվականին կատարված հաշվարկների): Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը կուղղվի Կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն: 4 . ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Ծրագրի ԿԱՏԱՐումԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔները 14. Ծրագրի կատարումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. 1) հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում, 2) ոռոգում կատարող կազմակերպություններում մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում: 5 . ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 15. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ 3 ) ավել բացթողումը պետք է կատարվի Կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:
16. Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ 3 ) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:
17. Էներգետիկայի բնագավառում լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ 3 ) ավել բաց թողնված ջրաքանակի օգտագործմամբ արտադրված էլեկտրաէներգիայի քանակի և դրա հետ կապված վճարումների վերաբերյալ:
18. Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Կառավարություն և Ազգային ժողով: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. հուլիսի 31 Երևան ՀՕ-254-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-254-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.08.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.07.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 31.07.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.08.2023 Հիմնական ակտ 12.07.2023, ՀՕ-254-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.12.2001, ՀՕ-276 14.12.2001, ՀՕ-276 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հուլիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-254-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
