Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 357 — Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկա
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 357 — Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկա

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 357.Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը (վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն) 1. Պետին (հրամանատարին), ինչպես նաեւ զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող այլ անձին դիմադրելը կամ նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ այդ պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը, որը դրսեւորվել է պետի կամ նրա մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 357.Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը

(վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն)

1. Պետին (հրամանատարին), ինչպես նաեւ զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող այլ անձին դիմադրելը կամ նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ այդ պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը, որը դրսեւորվել է պետի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ պետի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, պետի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ պետի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են այլ ծանր հետեւանքներ`

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով: (357-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել