Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 231 — Առարկայի, փաստաթղթի, կենդանու, դիակի ճանաչումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 231AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 231 — Առարկայի, փաստաթղթի, կենդանու, դիակի ճանաչումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 231. Առարկայի, փաստաթղթի, կենդանու, դիակի ճանաչումը 1. Ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է առնվազն երեք միատեսակ այլ առարկաների շարքում: Այն առարկայի ճանաչումը, որին նման առարկաներ անհնար կամ դժվար է ձեռք բերել, ինչպես նաև փաստաթղթի, կենդանու, մարդու կամ կենդանու դիակի, դրա առանձին մասերի ճանաչումը կատարվում են ներկայացված մեկ օբյեկտով: 2. Մինչև առարկան ճանաչման ներկայացնելն այն կարող է մաքրվել կեղտից, ժանգից և այլ կողմնակի նյ

Ամբողջ Տեքստ

Հոդված 231. Առարկայի, փաստաթղթի, կենդանու, դիակի ճանաչումը 1. Ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է առնվազն երեք միատեսակ այլ առարկաների շարքում: Այն առարկայի ճանաչումը, որին նման առարկաներ անհնար կամ դժվար է ձեռք բերել, ինչպես նաև փաստաթղթի, կենդանու, մարդու կամ կենդանու դիակի, դրա առանձին մասերի ճանաչումը կատարվում են ներկայացված մեկ օբյեկտով:

2. Մինչև առարկան ճանաչման ներկայացնելն այն կարող է մաքրվել կեղտից, ժանգից և այլ կողմնակի նյութերից, եթե դա բացասաբար չի ազդի ճանաչման արդյունքի վրա:

3. Եթե ճանաչվում է մարդու դիակ, որին ճանաչողը ողջ է տեսել, ապա թույլատրվում է հանգուցյալին շպար անել: Դիակի կամ դրա առանձին մասերի ճանաչումը կատարվում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի մասնակցությամբ:

4. Եթե ճանաչվող առարկան ճանաչողին է ներկայացվել այլ առարկաների շարքում, ապա ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել այն առարկան, որը նա կարող է ճանաչել:

5. Ճանաչողին առաջարկվում է բացատրել, թե ինչ հատկանիշներով է ճանաչել առարկան, փաստաթուղթը, կենդանուն կամ դիակը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել