Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-22530 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-225)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 225 | «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի, դրա հետ փոխկապակցված 36-րդ հոդվածի 7-րդ մասի և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հուլիսի 6-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, դրա հետ փոխկապակցված 36-րդ հոդվածի 7-րդ մասը, հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 65-րդ, 74-րդ, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր, քանի որ դրանք նախատեսելով տնտեսվարող սուբյեկտի Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման հիման վրա Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու անվերապահ պարտականությունը և այդպիսի պարտականությունը չկատարելու համար առաջացնելով պատասխանատվություն, չեն նախատեսում այդպիսի պահանջի իրավաչափությունը գնահատման առարկա դարձնելու և վիճարկելու, այդպիսի պարտականությունից ազատվելու այսինքն արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության, ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու հիմնական իրավունքների իրացման արդյունավետ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»:

2. Դիմողը մատնանշում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսուհետ Հանձնաժողով վարչական վարույթ է հարուցել «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի այսուհետ Ընկերություն նկատմամբ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ այն հիմնավորմամբ, որ Ընկերությունն իր ծրագրերի մատակարարման և սպասարկման ոլորտում, ըստ նախնական ուսումնասիրության, կարող է զբաղեցնել գերիշխող դիրք: Նշված վարույթի շրջանակներում Հանձնաժողովը Ընկերությունից 18.07.2015 թ. թիվ ԱՇ-1443 գրությամբ պահանջել է ներկայացնել որոշակի տեղեկատվություն 2014-2015 թվականների վերաբերյալ, ինչը տրամադրվել է: Հանձնաժողովը վարչական վարույթի 89-րդ օրը որոշում է ընդունել կասեցնել վարույթը և պահանջել է ներկայացնել նոր տեղեկություններ 2011-2013 թվականների վերաբերյալ: Նշված պահանջին ի պատասխան Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Ընկերությունից պահանջվել է նոր տեղեկատվություն, ինչը նախկինում պահանջված չի եղել և բացակայում է վարույթը կասեցնելու հիմքը: Պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու համար Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության Հանձնաժողովի 02.02.2016 թ. թիվ 39-Ա որոշմամբ, որն էլ վիճարկվել է թիվ ՎԴ/0807/05/16 վարչական գործի շրջանակներում: Դիմողը կարծում է, որ օրենքի վիճարկվող կարգավորումները Հանձնաժողովի տեղեկատվություն տրամադրելու պահանջի և տնտեսվարող սուբյեկտի այդպիսի տեղեկատվությունը ներկայացնելու պարտականության մասով չեն նախատեսում այդպիսի պահանջի իրավաչափությունը գնահատման առարկա դարձնելու և վիճարկելու, այդպիսի պարտականությունից ազատվելու արդյունավետ կառուցակարգեր և այդպիսի կառուցակարգերի բացակայությունը ի խախտումն Սահմանադրության 74-րդ և 75-րդ հոդվածների, հանգեցնում է տնտեսվարող սուբյեկտի Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 65-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքների իրացման անհնարինության: Դիմողը գտնում է, որ օրենսդիրը, սահմանելով տնտեսվարող սուբյեկտների Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա սահմանված ժամկետում օրենքով նախատեսված Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը, չի նախատեսում որևէ բացառություն կապված Սահմանադրության 65-րդ հոդվածով երաշխավորված սեփական անձի դեմ ցուցմունք չտալու իրավունքի հետ չսահմանելով այդ իրավունքի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգեր և կառուցակարգեր: Ըստ դիմողի վիճարկվող կարգավորումներով հիմնարար իրավունքների իրացման համար անհրաժեշտ ընթացակարգեր և կառուցակարգեր նախատեսված չլինելու արդյունքում, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ տրված մեկնաբանության արդյունքում գործնականում չի ապահովվում անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը, քանի որ տնտեսվարող սուբյեկտը զրկվում է միջամտող վարչական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություններից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, մասնավորապես ըստ էության դիմողը վիճարկվող դրույթների մասով առաջ է քաշում օրենսդրական բացի խնդիր մատնանշելով, որ վիճարկվող իրավակարգավորումները Հանձնաժողովի տեղեկատվություն տրամադրելու պահանջի և տնտեսվարող սուբյեկտի այդպիսի տեղեկատվությունը ներկայացնելու պարտականության մասով չեն նախատեսում այդպիսի պահանջի իրավաչափությունը գնահատման առարկա դարձնելու և վիճարկելու, այդպիսի պարտականությունից ազատվելու արդյունավետ կառուցակարգեր և այդպիսի կառուցակարգերի բացակայությունը ի խախտումն Սահմանադրության 74 և 75-րդ հոդվածների, հանգեցնում է տնտեսվարող սուբյեկտի Սահմանադրության 61, 63 և 65-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքների իրացման անհնարինության: Իր բազմաթիվ որոշումներում Սահմանադրական դատարանն անդրադարձել է օրենսդրական բացի հիմնահարցերին (մասնավորապես ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143): Այսպես` 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ վերահաստատելով և զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է.

1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.

2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.

3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել, կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.

4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.

5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): Նույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։ Միաժամանակ, խնդրո առարկա գործի շրջանակներում Վարչական դատարանը 2016 թվականի հուլիսի 29-ի վճռում արձանագրել է, որ «… որևէ կերպ չի սահմանափակվում Ընկերության արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, քանզի նախ Հանձնաժողովի 17.06.2015թ. թիվ 152-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթում տեղ գտած վարչարարության ոչ իրավաչափության դեմ դատական պաշտպանության իր իրավունքն Ընկերությունը կարող է իրացնել այդ վարույթը եզրափակող վարչական ակտի վիճարկման միջոցով, երկրորդ եթե այդ վարույթում տեղ գտած իրավախախտումներն իրենց բնույթով կլինեն այնպիսին, որ կպայմանավորեն նաև 18.01.2016թ. թիվ 02-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի և դրա արդյունքում ընդունված 02.02.2016թ. թիվ 39-Ա որոշման ոչ իրավաչափությունը, ապա Ընկերության դատական արդյունավետ պաշտպանության իրավունքի իրացումը կարող է ապահովվել 02.02.2016թ. թիվ 39-Ա որոշումը վերացնելու պահանջը որպես 17.06.2015թ. հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտն անվավեր ճանաչելու ածանցյալ պահանջ, ներկայացնելու միջոցով»: Վերոնշյալ իրավանորմերի և Վարչական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում ակնհայտ է, որ առկա են օրենսդրական համապատասխան երաշխիքներ վարչական մարմնի ենթադրյալ ոչ իրավաչափ վարչարարության, ինչպես նաև դրա արդյունքում ընդունված ոչ իրավաչափ որոշման վերացման պահանջի շրջանակներում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ապահովման համար: Վերոշարադրյալի համատեքստում կարծում ենք, որ դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացն իր բնույթով այնպիսին չէ, որ հանգեցրել է կամ կարող է հանգեցնել կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտման: Այս համատեքստում դիմողի առաջադրած օրենսդրական բացը ենթակա չէ քննության Սահմանադրական դատարանում: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի, դրա հետ փոխկապակցված 36-րդ հոդվածի 7-րդ մասի և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

30 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-225

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-225
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել