Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 345.1 — Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 345.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 345.1 — Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 345.1. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը 1. Նոտարի կողմից կողմերի համար պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը պարտապանը կարող է վիճարկել դատական կարգով գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով: 2. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրութ

Ամբողջ Տեքստ

Հոդված 345.1. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը 1. Նոտարի կողմից կողմերի համար պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը պարտապանը կարող է վիճարկել դատական կարգով գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

2. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել այն կողմերի համար պարտադիր դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

3. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է՝ 1) պարտապան ֆիզիկական անձի հաշվառման վայրի, հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, իսկ հաշվառման վայր չունենալու և վերջին բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ պարտապանի գույքի գտնվելու վայրի դատարան. 2) պարտապան իրավաբանական անձի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

4. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելու դեպքում դրա կատարումը կասեցվում է մինչև դիմումի քննության արդյունքներով եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը։ (345.1-ին հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել