Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 97 — Ազատազրկման կատարման պայմանները բարձր անվտանգային գոտում 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 97AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 97 — Ազատազրկման կատարման պայմանները բարձր անվտանգային գոտում 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 97. Ազատազրկման կատարման պայմանները բարձր անվտանգային գոտում 1. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, իսկ խիստ պայմաններում` ցմահ ազատազրկման և նախկինում ազատազրկում կրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում։ 2. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Նրան թույլատրվում է՝ 1) սննդամթերք

Ամբողջ Տեքստ

Հոդված 97. Ազատազրկման կատարման պայմանները բարձր անվտանգային գոտում 1. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, իսկ խիստ պայմաններում` ցմահ ազատազրկման և նախկինում ազատազրկում կրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում։

2. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Նրան թույլատրվում է՝ 1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունհինգապատիկի չափով գումար. 2) տարվա ընթացքում ունենալ առնվազն վեց կարճատև և վեց երկարատև տեսակցություն։

3. Բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև չորս դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Նրան թույլատրվում է՝ 1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունապատիկի չափով գումար. 2) տարվա ընթացքում ունենալ առնվազն չորս կարճատև և չորս երկարատև տեսակցություն։

4. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալն ամենօրյա երկու ժամ տևողությամբ զբոսանքի իրավունք ունի։

5. Բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալն ամենօրյա մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունք ունի։

6. Տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան երեք տարին բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններ։

7. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող և պատժի կատարման սահմանված կարգի խախտումներ թույլ տված դատապարտյալները տեղափոխվում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններ։

8. Բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ կամ մեղմից խիստ պայմաններ կրկնակի տեղափոխություն կատարվում է սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված կարգով։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել