Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 138 — Շահութահարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 138AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 138 — Շահութահարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 138. Շահութահարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին 1. Օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետի օրը, իսկ տվյալ հաշվետու

Ամբողջ Տեքստ

Հոդված 138. Շահութահարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին 1. Օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետի օրը, իսկ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետից հետո տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող շահութահարկի հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջացող՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին շահութահարկի հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:

2. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված շահութահարկի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին: (138-րդ հոդվածը խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Բ Ա Ժ Ի Ն 7 ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ Ը Գ Լ ՈՒ Խ 26 ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել