ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է փաստաբանների պալատի անդամների կեսից ավելին: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի աշխատանքները սկսվում են փաստաբանների գրանցմամբ: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի աշխատանքները մեկ օրից ավելի տևելու դեպքում փաստաբանների գրանցումը կատարվում է յուրաքանչյուր օր: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Փաստաբանների պալատի կանոնադրությամբ կարող են նախատեսվել գաղտնի քվեարկության իրականացման այլ դեպքեր:»: Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Փաստաբանների պալատի խորհրդի անդամն ընտրվում է փաստաբանների կազմից վարկանիշային կարգով գաղտնի քվեարկությամբ` երկու տարի ժամկետով, բացառությամբ փաստաբանների պալատի նախագահի: Փաստաբանների պալատի խորհուրդը կազմված է տասնմեկ անդամից և խորհրդի նախագահից:»: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասը «փաստաբանների կազմից» բառերից հետո լրացնել «վարկանիշային կարգով» բառերով: Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը «ստաժ ունեցող» բառերից հետո լրացնել «վարկանիշային կարգով» բառերով: Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով. «Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում անցկացվում է վիճակահանություն: Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե փաստաբանների պալատի նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է նոր ընտրություն:»: Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13 1 -րդ հոդվածով. « Հոդված 13 1 . Վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որևէ նշում չի կատարում: Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն:»: Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն ընտրվում է փաստաբանների պալատի նախագահի ընտրության՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:»: Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածում՝ 1) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, որը ժողովը վարում է մինչև փաստաբանների պալատի նախագահի ընտրվելը։». 2) հինգերորդ մասի «երկու երրորդի» բառերը փոխարինել «կեսի» բառով: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-141-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-141-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.08.2005-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.08.12/51(423) Հոդ.973 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.07.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.08.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.08.2005 Հիմնական ակտ 08.07.2005, ՀՕ-141-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.12.2004, ՀՕ-29-Ն 14.12.2004, ՀՕ-29-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-141-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
