ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 93 — Ֆոնդի մասնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը 1.
Ամփոփում
Հոդված 93. Ֆոնդի մասնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը 1. Կառավարիչը պարտավոր է ֆոնդի մասնակցի առաջին իսկ պահանջով նրան տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը ենթակա է հրապարակման սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Ընդ որում, վերջին տարեկան հաշվետվության և դրա վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենների, ինչպես նաև ֆոնդի ազդագրի (բաց ֆոնդի կանոնների (կանոնադրության)) տրամադրման համար վճար չի կարող գանձվել: 2. Կենտ
Ամբողջ Տեքստ
Հոդված 93. Ֆոնդի մասնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը 1. Կառավարիչը պարտավոր է ֆոնդի մասնակցի առաջին իսկ պահանջով նրան տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը ենթակա է հրապարակման սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Ընդ որում, վերջին տարեկան հաշվետվության և դրա վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենների, ինչպես նաև ֆոնդի ազդագրի (բաց ֆոնդի կանոնների (կանոնադրության)) տրամադրման համար վճար չի կարող գանձվել:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին տրամադրման ենթակա տեղեկությունների, հաշվետվությունների և նման այլ փաստաթղթերի կազմի, ձևի, բովանդակության, ինչպես նաև դրանց տրամադրման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
