«ԿԱՌ-ԱՎՏՈ» ՍՊԸ ԵՎ ՎԱԶԳԵՆ ՈՒ ԷՐՆԵՍՏ ԴԱՆԻԵԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 29 հունիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | «ԿԱՌ-ԱՎՏՈ» ՍՊԸ ԵՎ ՎԱԶԳԵՆ ՈՒ ԷՐՆԵՍՏ ԴԱՆԻԵԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
29 հունիսի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Զ.Ղուկասյանի
Քննության առնելով «ԿԱՌ-ԱՎՏՈ» ՍՊԸ և Վազգեն ու Էրնեստ Դանիելյանների` դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԿԱՌ-ԱՎՏՈ» ՍՊԸ և Վազգեն ու Էրնեստ Դանիելյանները 15.06.2009թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 6-րդ հոդվածով, 7-րդ հոդվածով, 8-րդ հոդվածով սահմանված դրույթների սահմանադրականությունը։
2.Դիմողները խնդրում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 6-րդ հոդվածը, 7-րդ հոդվածը, 8-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին մասին, 31 հոդվածի 3-րդ մասին, 24 հոդվածին, 18 հոդվածի 1-ին մասին և 19 հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։ Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության
վերաբերյալ դիմողները
ներկայացրել է հետևյալ հիմնավորումները.«...Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը հիմնովին հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնցից ամենևին չի բխում, որ «բացառիկ գերակա հանրային շահ»-ն է սեփականության հարկադիր օտարման հիմքը։ ՀՀ Սահմանադրության տվյալ իրավահարաբերությունների համատեքստում որպես սեփականության օտարման հիմք է ճանաչվում «հասարակության և պետության կարիքների» առկայության փաստը, այն դեպքում, երբ «... միայն բացառիկ գերակա հանրային շահերի դեպքերում» օտարումը իրենից ներկայացնում է օտարվող գույքի սեփականատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտ երաշխիք։
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանել են բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքներն ու այն նպատակները, որոնք կարող է հետապնդել հանրային շահը, այն դեպքում, երբ ինչպես նշվեց, Օրենքում բացակայում է օտարման բուն հիմքի՝ «հասարակության և պետության կարիքների» սահմանումը և, սեփականության հարկադիր օտարման յուրաքանչյուր դեպքում «հասարակության և պետության կարիքների» հիմնավորման անհրաժեշտության պահանջը։ [...] Այն սահմանումները, որոնք Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում բերված են որպես «բացառիկ գերակա հանրային շահ»-ի որոշման սկզբունքներ և նպատակներ, որոնք այն կարող է հետապնդել, կրում են կամայական (չիմաստավորված) բնույթ և բոլոր դեպքերում չեն կարող համարվել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանող: Բացի այդ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը չեն համապատասխանում իրավական որոշակիության /res judicata/ սկզբունքին, այնքանով, որքանով Օրենքում բացակայում են դրանում անընդմեջ գործածվող «հանրային շահ», «գերակա» և «բացառիկ» եզրույթների սահմանումները։ Նշված հանգամանքն անհամատեղելի է ոչ միայն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 1-ին մասի և 31-րդ հոդվածի 3- րդ մասի պահանջների հետ, այլև 18-րդ հոդվածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների հետ:
Օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերողին, սահմանելով, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել հօգուտ պետության, համայնքի կամ կազմակերպության։
Նկատի ունենալով, որ «հասարակության և պետության կարիքներ»-ի, որպես տվյալ իրավահարաբերությունը կարգավորող ելակետային դրույթի, բացակայության պայմաններում խոսք չի կարող լինել սեփականության հարկադիր օտարման մասին, ուստի Օրենքի նշված դրույթը նույնպես չի կարող համապատասխանել ՀՀ Սահմանադրության 3- րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 1-ին մասի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների։ [...]Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ, այն ընդամենը սահմանում է, որ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ պետք է ընդամենը նշվի այն բացառիկ գերակա հանրային շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը։ Օրենքի նշված դրույթը կառավարությանը չի պարտավորեցնում հիմնավորել բացառիկ` գերակա հանրային շահի առկայությունը յուրաքանչյուր դեպքում, ինչը օտարվող գույքի սեփականատիրոջը զրկում է կառավարության որոշումը դատական կարգով վիճարկելու ... հնարավորությունից։ Օրենքի 8-րդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին, 8-րդ հոդվածի 1-ին մասին, 31-րդ հոդվածի 1-ին մասին և 24-րդ հոդվածին, այնքանով, որքանով հնարավորություն է տալիս այլ անձանց` «ուսումնասիրողներ»-ին մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման ընդունումը միջամտել սեփականատիրոջ կողմից իր սեփականության անարգել տնօրինմանը, տիրապետմանն ու օգտագործմանը և խախտել բնակարանի, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը..»։
3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն հոդվածում նշված գործերով դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որեւէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։
Դիմողները ձևականորեն առաջ են քաշում ամբողջությամբ 6-րդ և 7-րդ հոդվածների սահմանադրականության հարցը, սակայն նրանց համար իրավական հետևանքներ առաջացրել են միայն նշված հոդվածների 1-ին մասերը, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել են միայն այդ դրույթները ՀՀ վարչական դատարանի 2008թ. սեպտեմբերի 5-ի թիվ ՎԴ/0206/05/08 վճռով։
4. Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 2-րդ կետի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «ԿԱՌ-ԱՎՏՈ» ՍՊԸ և Վազգեն NL Էրնեստ Դանիելյանների դիմումը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6-րդ հոդվածի 1-ին և 7-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկելու մասով, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
և
2. Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերի, 7-րդ հոդվածի 2- րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերի
8-րդ հոդվածի
սահմանադրականությունը վիճարկելու մասերով, գործի քննությունը մերժել դիմողների նկատմամբ կիրառված չլինելու պատճառաբանությամբ։ դատական
կազմի
3. Նկատի ունենալով, որ դիմումում վիճարկվող նորմերի
սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի 2-րդ և
աշխատակարգային
որոշումներով
(համապատասխանաբար 17.04.2009թ., 21.04.2009թ., ՍԴԱՈ-34) Քաղաքացի Յուրիկ Ավինյանի և այլոց դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել գործ և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով, առաջարկել միավորել այս գործերը և քննել դատարանի նույն նիստում։
Նախագահող`
Անդամներ՝
ԴԱՏԱՐԱՆ,
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունիսի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
