ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 248 — Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը 1.
Ամփոփում
Հոդված 248. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը 1. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրա, փոխանցվող փոստային առաքանու, հեռապատճենի (ֆաքսի), հեռագրային կամ այլ ոչ թվային հաղորդագրությունների, ներառյալ դրանց բովանդակության հետազոտումն է` դրա արդյունքների ամրագրմամբ կամ այդ հաղորդումների առգրավմամբ: 2. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունն
Ամբողջ Տեքստ
Հոդված 248. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը 1. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրա, փոխանցվող փոստային առաքանու, հեռապատճենի (ֆաքսի), հեռագրային կամ այլ ոչ թվային հաղորդագրությունների, ներառյալ դրանց բովանդակության հետազոտումն է` դրա արդյունքների ամրագրմամբ կամ այդ հաղորդումների առգրավմամբ:
2. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունն անցկացնելիս փոստային կապի օպերատորները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել սույն գաղտնի քննչական գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմաններ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
