ԼՅՈՒԲՈՎ ՓԻԼՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 սեպտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 21 | ԼՅՈՒԲՈՎ ՓԻԼՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
4 սեպտեմբերի 2015 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Ա. Խաչատրյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով քաղաքացի Լյուբով Փիլոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Լյուբով Փիլոյանը 2015թ. օգոստոսի 17-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.
«1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և/կամ 3-րդ, 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել` ՀՀ 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Վարչական դատավարության» ՀՕ-139-Ն օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի` «օրենքին հակասելու պատճառով» դրույթը,
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և/կամ 3-րդ, 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ 2004 թվականի մարտի 16-ի ՀՕ-41-Ն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` այնքանով, որքանով բացառում է կիրառման ենթակա ոչ նորմատիվային` այլ ակտերի (այդ թվում` վարչական), ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներին, Վարչական դատարանի` նորմատիվ իրավական ակտերի գործերով վճիռներին դատարանների կողմից համապատասխանության ի պաշտոնե ստուգման առարկա դարձնելը:
և/կամ
3. Բացահայտել` ՀՀ 2013 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՀ «Վարչական դատավարության» ՀՕ-139-Ն օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի` «օրենքին հակասելու պատճառով» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը,
4. Բացահայտել` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ 2004 թվականի մարտի 16-ի ՀՕ-41-Ն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. Դիմողը գտնում է, որ «ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 124-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի լիազորությունն իրականացնելիս դատարանը, բացի այն, որ պետք է որոշի գնահատված ապացույցներով պարզված հանգամանքների նկատմամբ` դրանց կազմին համապատասխանող օրենքների, ենթաօրենսդրական և գերատեսչական իրավական ակտերի (այդ թվում` նորմատիվ), ոչ նորմատիվային` այլ ակտերի կազմը, այլև` պետք է գնահատի, արդյո՞ք գործի փաստակազմին համապատասխանող օրենքները, ենթաօրենսդրական, այդ թվում` գերատեսչական իրավական ակտերը, ոչ նորմատիվային` այլ ակտերն ու դրանց դրույթներն առերևույթ չե՞ն հակասում արդյոք օրենքներին:
…
Սակայն դատարանի լիազորությունը սահմանափակելը` նշված ակտերի միայն «օրենքին» հակասելը բացառելու հանգամանքը ստուգելով, հակասում է իրավական որոշակիության, իրավական կանխատեսելիության, իրավահավասարության, օրենքի առջև բոլորի հավասարության, սահմանադրական դատարանի և վարչական դատարանի դատական ակտերի` օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ակտերի նկատմամբ գերակա լինելու սկզբունքներին: ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետում ապահովված չէ վերոգրյալ սահմանադրական սկզբունքները, դատարանի լիազորություններից դուրս է մնացել սահմանադրական հիմնարար սկզբունքներն ապահովող լիազորություն` ՀՀ սահմանադրական դատարանի, Վարչական դատարանի որոշումներին (ենթաօրենսդրական, գերատեսչական ակտերի, ոչ նորմատիվային` այլ ակտերի պարագայում) հակասելու հիմքով` կիրառման ենթակա չլինելու հարցի ստուգումն ու որոշումը:
Նույն հիմնավորումներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի` դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին և/կամ 3-րդ, 18, 19-րդ հոդվածներին` այնքանով, որքանով բացառում է կիրառման ենթակա ոչ նորմատիվային` այլ ակտերի (այդ թվում` վարչական), ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներին, Վարչական դատարանի` նորմատիվ իրավական ակտերի գործերով վճիռներին դատարանների կողմից համապատասխանության ի պաշտոնե ստուգման առարկա դարձնելը»:
2. Քաղաքացի Լյուբով Փիլոյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ`
• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Քաղաքացի Լյուբով Փիլոյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի` «օրենքին հակասելու պատճառով» դրույթի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
4 սեպտեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/1-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 սեպտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
