ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 759 — Կապալառուի պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 759. Կապալառուի պարտականությունները 1. Նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով կապալառուն պարտավոր է` 1) աշխատանքները կատարել նախագծման առաջադրանքին, այլ ելակետային տվյալներին և պայմանագրին համապատասխան. 2) պատրաստի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել պատվիրատուի, իսկ անհրաժեշտության դեպքում` պատվիրատուի հետ միասին` իրավասու պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ. 3) պատվիրատուին հանձնել պատրաստի նախագծայի
Ամբողջ Տեքստ
Հոդված 759. Կապալառուի պարտականությունները 1. Նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով կապալառուն պարտավոր է` 1) աշխատանքները կատարել նախագծման առաջադրանքին, այլ ելակետային տվյալներին և պայմանագրին համապատասխան. 2) պատրաստի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել պատվիրատուի, իսկ անհրաժեշտության դեպքում` պատվիրատուի հետ միասին` իրավասու պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ. 3) պատվիրատուին հանձնել պատրաստի նախագծային փաստաթղթերը և հետազոտական աշխատանքների արդյունքը. 4) առանց պատվիրատուի համաձայնության նախագծային փաստաթղթերը չհանձնել երրորդ անձանց:
2. Նախագծային և հետազոտական աշխատանքի կապալի պայմանագրով` կապալառուն պատվիրատուին երաշխավորում է, որ երրորդ անձանց մոտ բացակայում են կապալառուի կազմած նախագծային փաստաթղթերի հիման վրա աշխատանքներ կատարելուն խոչընդոտող կամ դրանց կատարելը սահմանափակող իրավունքներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
