Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 808 — Պրինցիպալի և գործակալի իրավունքների սահմանափակումը գործակալության պայմանագրով 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 808AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 808 — Պրինցիպալի և գործակալի իրավունքների սահմանափակումը գործակալության պայմանագրով 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 808. Պրինցիպալի և գործակալի իրավունքների սահմանափակումը գործակալության պայմանագրով 1. Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պրինցիպալի` պայմանագրով սահմանված որոշակի տարածքում գործող այլ գործակալների հետ նմանօրինակ պայմանագրեր չկնքելու պարտավորությունը կամ ձեռնպահ մնալ այդ տարածքում գործակալության պայմանագրի առարկան կազմող նմանօրինակ ինքնուրույն գործունեություն իրականացնելուց: 2. Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պայման

Ամբողջ Տեքստ

Հոդված 808. Պրինցիպալի և գործակալի իրավունքների սահմանափակումը գործակալության պայմանագրով 1. Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պրինցիպալի` պայմանագրով սահմանված որոշակի տարածքում գործող այլ գործակալների հետ նմանօրինակ պայմանագրեր չկնքելու պարտավորությունը կամ ձեռնպահ մնալ այդ տարածքում գործակալության պայմանագրի առարկան կազմող նմանօրինակ ինքնուրույն գործունեություն իրականացնելուց:

2. Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պայմանագրում նշված տարածքի հետ լիովին կամ մասնակիորեն համընկնող տարածքում այլ պրինցիպալների հետ նմանօրինակ գործակալության պայմանագրեր չկնքելու գործակալի պարտավորությունը:

3. Գործակալության պայմանագրի պայմանները, որոնց ուժով գործակալն իրավունք ունի ապրանքներ վաճառել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել բացառապես որոշակի կատեգորիայի գնորդներին (պատվիրատուներին) կամ պայմանագրով սահմանված տարածքում գտնվելու կամ բնակության վայր ունեցող գնորդներին (պատվիրատուներին), առոչինչ են:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել