ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 408 — Բացառիկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը 1.
Ամփոփում
Հոդված 408. Բացառիկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը 1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը: 2. Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը,
Ամբողջ Տեքստ
Հոդված 408. Բացառիկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը 1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը:
2. Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա:
3. Բացառիկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Վերաքննիչ դատարանի դատական ակտը շահագրգիռ անձի կողմից կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված վճռաբեկության կարգով:
4. Բացառիկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտը ողջամիտ ժամկետում ուղարկվում է բողոքը բերած անձին և տվյալ վարույթի մասնավոր մասնակիցներին:
5. Բողոքարկվող դատական ակտը բացառիկ վերանայման կարգով բեկանվելու և վարույթը ստորադաս դատարան փոխանցվելու դեպքում վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` բացառիկ վերանայում իրականացրած դատարանի սահմանած ծավալով: ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ ԲԱԺԻՆ 12 ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 50 ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՀԱՆՑԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
