Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Ֆոնդի զուտ ակտիվները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 16AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Ֆոնդի զուտ ակտիվները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 16. Ֆոնդի զուտ ակտիվները 1. Ֆոնդի, ինչպես նաև յուրաքանչյուր ենթաֆոնդի զուտ ակտիվների նվազագույն արժեքը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Այդ պահանջը կիրառվում է ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումից (ենթաֆոնդի ստեղծմամբ պայմանավորված` ֆոնդի կանոններում կատարված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից) 6 ամիս հետո: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի համար կարող է սահմանվել սու

Ամբողջ Տեքստ

Հոդված 16. Ֆոնդի զուտ ակտիվները 1. Ֆոնդի, ինչպես նաև յուրաքանչյուր ենթաֆոնդի զուտ ակտիվների նվազագույն արժեքը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Այդ պահանջը կիրառվում է ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումից (ենթաֆոնդի ստեղծմամբ պայմանավորված` ֆոնդի կանոններում կատարված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից) 6 ամիս հետո: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի համար կարող է սահմանվել սույն մասով սահմանված պահանջի կիրառման ավելի երկար ժամկետ:

2. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը , զուտ ակտիվների արժեքի հաշվարկում սխալների էականության չափանիշները և էական ճանաչված սխալների ուղղման (այդ թվում՝ ֆոնդի մասնակիցներին փոխհատուցման) կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

3. Ֆոնդի տեղաբաշխված ու հետ չգնված փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեքների համագումարը միշտ պետք է հավասար լինի ֆոնդի զուտ ակտիվների արժեքին:

4. Կառավարիչը ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն չափից նվազելու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ: (16-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-72-Ն, լրաց.

22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել