Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 60 — Կատարողական վարույթը կարճելը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 60AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 60 — Կատարողական վարույթը կարճելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 60. Կատարողական վարույթը կարճելը 1. Հարկադիր կատարողն իր որոշմամբ կարճում է կատարողական վարույթը, եթե` 1) կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը կատարվել է կամ դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով. 2) պահանջատերը հրաժարվել է իր պահանջների կատարումից կամ հրաժարվել է ընդունել կատարման ենթակա ակտով իրեն հանձնման ենթակա գույքը, բացառությամբ դատական ակտի հիման վրա հարուցված ապահովման վարույթի. 3) պահանջատերն ու պարտապանը կնքել են հա

Ամբողջ Տեքստ

Հոդված 60. Կատարողական վարույթը կարճելը 1. Հարկադիր կատարողն իր որոշմամբ կարճում է կատարողական վարույթը, եթե` 1) կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը կատարվել է կամ դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով. 2) պահանջատերը հրաժարվել է իր պահանջների կատարումից կամ հրաժարվել է ընդունել կատարման ենթակա ակտով իրեն հանձնման ենթակա գույքը, բացառությամբ դատական ակտի հիման վրա հարուցված ապահովման վարույթի. 3) պահանջատերն ու պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, և այն հաստատել է դատարանը կամ նոտարը. 4) կատարողական վարույթի կողմը մահացել է, և կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը թույլ չի տալիս իրավահաջորդություն. 5) կատարման ենթակա ակտը վերացվել է. սույն կետի իմաստով՝ կատարման ենթակա ակտը համարվում է վերացված, եթե այն օրենքով սահմանված կարգով բեկանվել է, վերացվել է, ուժը կորցրած, չեղյալ, անվավեր կամ ոչ իրավաչափ է ճանաչվել, հաստատվել է դրա առ ոչինչ լինելը, կամ այլ կերպ դադարել է դրա կատարելիությունը. 6) կատարողական վարույթի կողմ իրավաբանական անձը լուծարվել է. 7) պահանջատիրոջ մասնակցություն չենթադրող միջանկյալ դատական ակտի կատարման վարույթով օրինական ուժի մեջ է մտել եզրափակիչ դատական ակտը. 8) հայցը (դիմումը) թողնվել է առանց քննության կամ մերժվել է, կամ դատական գործի վարույթը կարճվել է՝ հայցի (դիմումի) կամ եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովման որոշումների կատարման վարույթներով։

2. Կատարողական վարույթի ընթացքում պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում պահանջատերը չի կարող հղում անել պարտավորության մաս առ մաս կատարումը չընդունելու իրավունքին, և պարտավորությունը տվյալ մասով համարվում է պատշաճ կատարված։

3. Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճելու դեպքում իր որոշմամբ վերացնում է կատարողական վարույթով կիրառված հարկադիր կատարման միջոցները։

4. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: ԲԱԺԻՆ 3 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՆԹԱԲԱԺԻՆ ԱՌԱՋԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ Գ Լ ՈՒ Խ 10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել