ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 161 — Գույքային հայցից հրաժարվելը 1.
Ամփոփում
Հոդված 161. Գույքային հայցից հրաժարվելը 1. Գույքային հայց ներկայացրած անձն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվելու հայցից, եթե դա չի հակասում օրենքին, կամ դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները և իրավաչափ շահերը: 2. Գույքային հայցից հրաժարվելն ընդունելը հանգեցնում է գույքային հայցի մասով վարույթի կարճման և համապատասխան անձին զրկում է տվյալ գույքային հայցը քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով կրկին հարուցելու հնարավորությունից: 3. Մի
Ամբողջ Տեքստ
Հոդված 161. Գույքային հայցից հրաժարվելը 1. Գույքային հայց ներկայացրած անձն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվելու հայցից, եթե դա չի հակասում օրենքին, կամ դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները և իրավաչափ շահերը:
2. Գույքային հայցից հրաժարվելն ընդունելը հանգեցնում է գույքային հայցի մասով վարույթի կարճման և համապատասխան անձին զրկում է տվյալ գույքային հայցը քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով կրկին հարուցելու հնարավորությունից:
3. Մինչև հայցից հրաժարվելն ընդունելը դատարանը պարտավոր է տուժողին պարզաբանել հայցից հրաժարվելու` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հետևանքները:
4. Հայցից հրաժարվելն ընդունելու կամ չընդունելու դեպքում դատարանը կայացնում է առանձին որոշում:
5. Գույքային հայցից հրաժարվելը հիմք չէ առաջադրված մեղադրանքը վերացնելու, փոփոխելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
