ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 65 — Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտում համարվող գործողությունները 1.
Ամփոփում
Հոդված 65. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտում համարվող գործողությունները 1. Սույն օրենքով պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը։ Ստեղծագործության էական մաս է համարվում ստեղծագործության որևէ մասը, որը տվյալ ստեղծագործությանը ծանոթ
Ամբողջ Տեքստ
Հոդված 65. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտում համարվող գործողությունները 1. Սույն օրենքով պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը։ Ստեղծագործության էական մաս է համարվում ստեղծագործության որևէ մասը, որը տվյալ ստեղծագործությանը ծանոթ ցանկացած անձ ինքնուրույն կարող է նույնականացնել որպես այդ ստեղծագործության մաս։
2. Անձը, որը չի կատարում սույն օրենքի պահանջները, համարվում է հեղինակային իրավունքը կամ հարակից իրավունքները խախտող։
3. Առանց իրավատիրոջ թույլտվության պատրաստված կամ տարածված իրավունքի օբյեկտի օրինակները համարվում են կեղծ կամ նմանակված (կոնտրաֆակտ)։ Նմանակված օրինակ է համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով պահպանվող ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) այն օրինակը, որն առանց հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համաձայնության Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում այլ պետություններից, որտեղ այդ ստեղծագործությունը, հնչյունագիրը (կամ տեսագրությունը) երբևէ չի պահպանվել, կամ դադարել է դրա պահպանությունը:
4. Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն։
5. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
