Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 140 — Գումարտակի հրամանատարի` թիկունքի (մատակարարման) գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական պատրաստականության պլանի մշակմանը և կազմակերպել նրա կատարումը իր մասնագիտու
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 140AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 140 — Գումարտակի հրամանատարի` թիկունքի (մատակարարման) գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական պատրաստականության պլանի մշակմանը և կազմակերպել նրա կատարումը իր մասնագիտու

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 140. Գումարտակի հրամանատարի` թիկունքի (մատակարարման) գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական պատրաստականության պլանի մշակմանը և կազմակերպել նրա կատարումը իր մասնագիտության գծով. - ղեկավարել ենթակա ստորաբաժանումների գործունեությունն ու մարտական պատրաստությունը. - գիտենալ իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների յուրաքանչյուր զինծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես աշխատանք տանել զինվորա

Ամբողջ Տեքստ

Հոդված 140. Գումարտակի հրամանատարի` թիկունքի (մատակարարման) գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական պատրաստականության պլանի մշակմանը և կազմակերպել նրա կատարումը իր մասնագիտության գծով. - ղեկավարել ենթակա ստորաբաժանումների գործունեությունն ու մարտական պատրաստությունը. - գիտենալ իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների յուրաքանչյուր զինծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ. - գումարտակի թիկունքի ծառայությունների անձնակազմի հետ անցկացնել պարապմունքներ թիկունքային մատակարարման, վաշտերի հրամանատարների ու վաշտերի սերժանտների հետ վաշտային տնտեսության վարման վերաբերյալ. - կազմակերպել գումարտակի ստորաբաժանումների ժամանակին ապահովումը նյութական միջոցներով, իսկ անձնակազմինը` լավորակ սննդով, վերահսկել նյութական միջոցների սահմանված չափաբաժինները յուրաքանչյուր զինծառայողի հասցնելը. - առնվազն երեք ամիսը մեկ անգամ ստուգել ստորաբաժանումներում նյութական պաշարների առկայությունն ու վիճակը, մասնակցել գումարտակի ստորաբաժանումներում թիկունքի ծառայությունների ունեցվածքի գույքագրմանը. - վերահսկել վառելիքի, քսանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ և խնայողական օգտագործումը, անվտանգության պահանջների կատարումը դրանց օգտագործման ժամանակ. - գիտենալ գումարտակի ստորաբաժանումներում թիկունքի ծառայությունների տեխնիկայի առկայությունն ու վիճակը, ապահովել դրա ճիշտ շահագործումը, նորոգումը, սպասարկումը և էվակուացումը. - մասնակցել գումարտակի ստորաբաժանումներում բոլոր տեսակի նյութական միջոցների, ջրի տեղափոխմանը, բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացմանը, ինչպես նաև փոխադրումը իրականացնող ավտոմոբիլային փոխադրամիջոցների աշխատանքների պլանավորմանը. - կազմակերպել բոլոր բնակելի և ոչ բնակելի շենքերի ու շինությունների, զորանոցային գույքի և կահույքի ճիշտ օգտագործումն ու ժամանակին նորոգումը, գումարտակին կցված տարածքում հետևել կարգապահության պահպանմանը, գումարտակի թիկունքի ծառայությունների օբյեկտներում ստուգել հրդեհային անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումների կատարումը. - մշտապես հոգ տանել գումարտակի անձնակազմի արտաքին տեսքի մասին, կազմակերպել հանդերձանքի ժամանակին ստացումը և դրա ճիշտ օգտագործումն ու նորոգումը. - կազմակերպել գումարտակի ստորաբաժանումների անձնակազմի բաղնիքալվացքային սպասարկումը. - գումարտակի ստորաբաժանումներում տնտեսագիտական աշխատանքի գծով միջոցառումներ անցկացնել. - նորոգման և տնտեսական աշխատանքների կատարման, ինչպես նաև թիկունքի տեխնիկայի սպասարկման և շահագործման ժամանակ ապահովել անվտանգության պահանջների կատարումը. - գումարտակի ստորաբաժանումներում կազմակերպել և վերահսկել թիկունքի ծառայությունների գծով սահմանված հաշվառումն ու հաշվետվությունը: (140-րդ հոդվածը փոփ. 1 1.06.15 ՀՕ-71-Ն) Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել