Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 332 — Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 332AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 332 — Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 332. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելը 1. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութ հափշտակելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: 2. Միջուկային ռեակտոր, մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար էական վտանգ ներկայացնող միջուկային սարք կամ զանգվածային ոչնչացման զենք կամ դրանք համալրող բաղադրամաս հափշտակելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: 3. Սույն

Ամբողջ Տեքստ

Հոդված 332. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելը 1. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութ հափշտակելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Միջուկային ռեակտոր, մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար էական վտանգ ներկայացնող միջուկային սարք կամ զանգվածային ոչնչացման զենք կամ դրանք համալրող բաղադրամաս հափշտակելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, 3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 4) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել