ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 78 — Ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը 1.
Ամփոփում
Հոդված 78. Ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը 1. Ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից: 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան` ընդհանուր գումարների նկատմամբ:
Ամբողջ Տեքստ
Հոդված 78. Ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը 1. Ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան` ընդհանուր գումարների նկատմամբ:
3. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը: 4. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-488-Ն ) (78-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-249-Ն, փոփ.
08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ., լրաց.
19.03.12 ՀՕ-103-Ն, փոփ.
16.12.22 ՀՕ-488-Ն, 07.02.24 ՀՕ-64-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
